ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 փետրվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իրան՝ Հեղափոխության օր, Լեհաստան՝ Քրեակատարողական հաստատությունների աշխատողների օր, Հյուսիսային Կորեա՝ Զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմական քարտեզագրի օր, Սլովենիա՝ Պրեշերոնի, Սլովենյան մշակույթի օր, Գնչուներ՝ Ստրկության վերացման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1877– ծնվել է ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ Ստեփան Քափանակյանը։
1915- երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար:
1953 - վախճանվել է արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը։
1976 - վախճանվել է խորհրդահայ ուզբեկ թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը։
2003-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է եկել ընտրապայքարից: Իր թեկնածությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը հանել է հօգուտ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի:
2007- նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:
2008- գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում: Հիմնականում այրվել են շենքի երրորդ և չորրորդ հարկերը և մասամբ` երկրորդ հարկը։
2019- արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ է քվեարկել կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին: Այդ ծրագրով ազդարարվել է տնտեսական հեղափոխության մեկնարկը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
412 —ծնվել է անտիկ փիլիսոփա-նեոպլատոնիկ Պրոկլ Դիադոխը։
1250 —Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը։
1347 —Բյուզանդիական քաղաքացիական պատերազմի ժամանակ կնքվել է համաձայնագիր ըստ որի ամբողջ իշխանությունը 10 տարի պետք է մնա Կանտակուզիանի ձեռքին, որից հետո Հովհան 5-րդ Պալեոլոգը պետք է դառնա վերջինիս հավասար կառավարող, իսկ Կանտակուզիանի աղջիկը դառնա Պալեոլոգի կինը։
1587 —Ֆոտերինգեյ դղյակում գլխատվել է Շոտլանդիայի թագուհի և Անգլիայի թագի հավակնորդ Մարիա Ստյուարտը։
1649 —Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ կազակները փորձել են գրավել Մոզիրը։
1700 —ծնվել է շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս, մաթեմատիկական ֆիզիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Դանիել Բեռնուլլին։
1709 –վախճանվել է բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ Ջուզեպպե Տորելլին։
1724– Սանկտ Պետերբուրգում Պետրոս 1-ինի հրամանով հիմնվել է Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:
1725 - վախճանվել է համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս 1-ինը։
1816 —շոտլանդական Աբերդինշիր կոմսությունում ոստիկանական օպերացիայի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է շուն։
1817 –ծնվել է ԱՄՆ-ի բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի բանակի գեներալ Ռիչարդ Յուելը։
1828– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր, նաև աշխարհագրագետ Ժյուլ Վեռնը:
1834– ծնվել է ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, որը բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը:
1837 —Սանկտ-Պետերբուրգի արվարձանում տեղի է ունեցել Պուշկինի և Դանթեսի դուելը, որի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է։
1838 —Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած էլեկտրոմագնիսական հեռագիրը։
1856 —Վալախիայում Բարբու 1-ինը իրականացրել է դատական իշխանության ռեֆորմ, ըստ որի գնչուների մոտ արգելվել է ներքին ստրկությունը։
1865 —Բեռնում գիտական ընկերության նիստի ժամանակ Գրեգոր Մենդելն իր զեկույցում ներկայացրել է Մենդելի օրենքները։
1874- Տեղի է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։
1879 – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգն առաջարկել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
1883 – ծնվել է ավստրիական և ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան Ջոզեֆ Շումպետերը։
1904 —Ճապոնիայի Պորտ-Արտուրի վրա հարձակումով սկսվել է ռուս-ճապոնական պատերզմը։
1905 - ծնվել է մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովը։
1911 - ծնվել է ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Էլիզաբեթ Բիշոփը։
1920 —Տիրանան դարձել է Ալբանիայի մայրաքաղաք։
1921 - վախճանվել է ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։
1924-ԱՄՆ-ի Նևադա նահանգում բանտային ատամնաբույժ Տերների առաջարկով որպես մահապատժի ձև առաջին անգամ օգտագործվել է գազախցիկը։
1928 - ծնվել է խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը։
1929– ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովն իր ստեղծած թռչող սարքը նախկին հելիկոպտեր անվանման փոխարեն անվանել է ուղղաթիռ և այդպիսով այդ բառը մտել է գործածության մեջ:
1931 —կայացել է Հնդկաստանի նոր մայրաքաղաք Նյու-Դելլի հանդիսավոր բացումը։
1948- տեղի է ունեցել 5-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։
1963 – Իրաքում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ Կասեմի ռեժիմի փոխարեն հաստատվել է Բաաս կուսակցության դիկտատուրա:
1984-մեկնարկել են 14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը (Սարաևո, Հարավսլավիա)։
1992- տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։
Կ. Խաչիկյան