Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Հայաստանը ռուսական զենքից հրաժարվելու ուղղություն ընտրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լife.ru-ն գրում է, որ ռուսական զենքի խմբաքանակ է ժամանել Հայաստան, ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ Նրա խոսքով, այն Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ նախապես կնքված պայմանագրի շրջանակներում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցն է, երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը միանգամայն բնական է թվում։ Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ դա յուրատեսակ ժեստ է Երևանի կողմից, որը Ռուսաստանի և Հայաստանի միջև արագ աճող լարվածության ֆոնին պետք է որոշ չափով թուլացնի թափը: Հենց դա է պատճառը, որ ըստ փորձագետների վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեվերջին մասնակցեց ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին Ռուսաստանի հետ համատեղ ասոցիացիաների աշխատանքներին մասնակցելու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի քանի ցուցադրական մերժումներից հետո։

Սակայն վերջին շրջանում Երևանն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը երրորդ երկրների հետ, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցությունը։ Վերջին ամիսներին հանրապետության զենքի հիմնական մատակարարներ են դարձել ոչ թե Ռուսաստանը, այլ Ֆրանսիան ու Հնդկաստանը։

Ինչո՞ւ է Հնդկաստանը հավակնում լինել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր գործընկերը:

Հնդկաստանը, որն ինքն է միշտ եղել խորհրդային և ռուսական զենքի հիմնական գնորդներից մեկը, այսօր ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է, և ակտիվորեն զարգացնում է իր սեփական ռազմարդյունաբերական համալիրը: Հետևաբար նա գնորդների կարիք ունի, և Հայաստանն է դարձել  հնդկական զենքի հիմնական սպառողներից մեկը:

Ինչպես անցյալ տարվա վերջին հայտնել էր հնդկական The Economic Times-ը, 2022/2023 ֆինանսական տարում հնդկական պաշտպանական արտահանումը հասել է պատմության մեջ ռեկորդային բարձր մակարդակի՝ մոտ 1,924 միլիարդ դոլարի, ինչը գրեթե 360 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարի, իսկ 2017 թվականի համեմատ այդ ցուցանիշն արդեն տասնապատկվել է։ Ըստ վերլուծաբանների դա առաջին հերթին պայմանավորված է Հայաստանին զենքի մատակարարման պայմանագրերով, որոնք կնքվել են 2020 թվականից։ Ըստ որոշ գնահատականների, այդ պայմանագրերի ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը, այսինքն Հայաստանն իսկապես դառնում է Հնդկաստանի համար զենքի հիմնական գնորդը։

Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հնդկական զենքի հետ կապված։

Նախ, հնդկական զենքերը, ըստ էության, կամ խորհրդային/ռուսական ​​մշակումներ են, կամ կրկնօրինակում են արևմտյանները։ Հարկ է նշել, որ օրինակ հնդկական համակարգերը մինչ այժմ օգտագործվել են միայն Հնդկաստանի կողմից Պակիստանի հետ սահմանային հակամարտությունների ժամանակ, իսկ որոշներն էլ անգամ դեռևս չեն անցել ծառայության Հնդկաստանի զինված ուժերում և գտնվում են փորձարկման փուլում։ Ինչո՞ւ գնել արևմտյան զենքի անալոգներ, որոնք, առավել ևս, եթե դրանք չեն ապացուցել իրենց արդյունավետությունը։ Ավելին, պայմանագիրը ստորագրելուց հետո Նյու Դելին չի կարողացել ժամանակին և որակյալ արտադրություն հաստատել խոստացված զինատեսակների որոշ տեսակների համար։ Էլ չխոսենք այն ​​մասին, որ Հնդկաստանից գնված զենքը 2-4 անգամ ավելի թանկ է, քան ռուսականը։ Բացի այդ, 2-3 մլն դոլար է վճարվել միայն ուղեկցող գրականությունը հայերեն թարգմանելու համար: Չխոսենք նաև այն ​​մասին, որ խոսքը ՆԱՏՕ-ի տրամաչափերի մասին է, որոնք այնքան էլ չեն համապատասխանում ռուսականին, որոնք դեռևս Հայաստանի սպառազինության հիմքն են։ Մի՞ թե Հայաստանը վերջնականապես և անդառնալիորեն որոշել է հրաժարվել ռուսական զենքից, ինչպես արել է Ադրբեջանը։ Բայց Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։ Եվ, այո, Ադրբեջանը կարող է ֆինանսապես իրեն թույլ տալ նման գործընթաց, որը ոչ միայն թանկ է, այլ նաև դանդաղ է: Բացի դա Հայաստանում պարզապես չկա անհրաժեշտ թվով սպասարկող անձնակազմ, վերանորոգման սարքավորումներ, պահեստամասեր, և այդ ամենը պետք է զրոյից ստեղծել։ Կպահանջվի երկարաժամկետ ուսուցում, ընդ որում հնդկական համակարգերը դեռ չեն փորձարկվել Հայաստանի կլիմայական պայմաններում։ Հնդկաստանից բերված զենքի վերջին խմբաքանակի ավելի քան 30 %-ը մի քանի կրակոցից հետո արդեն իսկ խափանվել է, և դրանք ամիսներով չեն կարողանում վերանորոգվել։ Գնված հրետանային կայանքները չեն փորձարկվել կրակի առավելագույն հեռահարության համատեքստում։ Բացի այդ, գնված համակարգերի զինամթերքի քանակը չի համապատասխանում բանակում պահանջվող նվազագույն քանակին, և այդ զինամթերքն ինքնին անհամատեղելի է Հայաստանի ԶՈւ հաշվեկշռի այլ համակարգերի հետ։ Լոգիստիկական խնդիրները ևս բարդ են և ծախսատար և արագ լուծում չեն տալիս խնդիրներին (մասնագետների տեղափոխում, վերանորոգում, ներմուծում և այլն):

Մեծ հարցեր կան հնդկական համակարգերի որակի վերաբերյալ: Այն մասնագետները, որոնք ուղղակիորեն պետք է օգտագործեն դրանք, չափազանց դժգոհ են Հնդկաստանից գնված զենքի մեծ մասից համարելով, որ պայմանագրի ստորագրումը նախևառաջ քաղաքական որոշմամբ է որոշվել, այլ ոչ թե մասնագետների ցանկությամբ։ Հենց ճիշտ այդպես: Ուղղակի ռազմագործնական տեսակետից հնդկական զենք գնելու որոշման տրամաբանական բացատրություններ չկան։ Դա ընդամենը Ռուսաստանից տարանջատման քաղաքականություն է։ Տարօրինակ տրամաբանություն. Երևանը Մոսկվային մեղադրում է երաշխիքների անարդյունավետության մեջ, մինչդեռ ակտիվորեն համագործակցում է այլ երկրների հետ, որտեղից ընդհանրապես երաշխիքներ չեն կարող լինել։ Բացի այդ, բաց և ցուցադրական վերազինումն ակնհայտորեն չի նպաստում ապասրացմանն ու կարող է ազատություն տալ Բաքվին, որը դա ընկալում է որպես մարտահրավեր։

Հնդկաստանին որպես երիտասարդ խաղացողի կարելի է հիանալի հասկանալ, նա իսկապես կարիք ունի գնորդների համաշխարհային սպառազինության շուկայում, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Բացի այդ, Հայաստանին զինելը «պատասխան» է Պակիստանին, որը հայ-ադրբեջանական հակամարտությունում Ադրբեջանի կողմից է և, ըստ որոշ աղբյուրների, օգնել է ոչ միայն զենքով, այլ նաև իր ռազմական մասնագետների մասնակցությամբ։

Պարզ է նաև Ֆրանսիայի մոտիվացիան, երկիրը զենք արտադրող աշխարհի առաջատարներից մեկն է, և պետք է ընդլայնի շուկան: Ավելին, նրանից շատ փող են աշխատում 450 հազար եվրոյով Հայաստանին վաճառելով իրենց այն զրահամեքենաները, որոնք նույնիսկ Ուկրաինան է մերժել։ Կա նաև քաղաքական ենթատեքստ, որն է Երևանը Մոսկվայից պոկել։

Այնուամենայնիվ շատ ավելի դժվար է հասկանալ Հայաստանի իշխանությունների գործողությունները, որոնք հեռու մնալով իրենց անվտանգության միակ երաշխիքից՝ Ռուսաստանից, կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված