Ակտաուի օդանավակայանում 2 օտարերկրացու ստամոքսում թմրանյութով լի գրեթե 300 պարկուճ է հայտնաբերվել
ԻՐԱՎՈՒՆՔՂազախստանում՝ Ակտաուի օդանավակայանում, երկու օտարերկրացու ստամոքսում թմրանյութով լի գրեթե 300 պարկուճ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին։ Օդանավակայանի շենքում բերման է ենթարկվել երկու օտարերկրացի և տարվել ստուգման։ Ուղևորների որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց ստամոքսում օտար առարկաներ կան։
Արդյունքում օտարերկրացիներից առգրավվել է ափիոն տեսակի թմրամիջոց պարունակող 295 պարկուճ։ Նյութերի ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 2 կգ։
Դատարանը ձերբակալել է փոխադրողներին։ Գործով նախաքննություն է իրականացվում «Շրջանառությունից հանված կամ սահմանափակ շրջանառության առարկաների մաքսանենգ ճանապարհով տեղափոխում» հոդվածով։