Սամվել Կարապետյանը կգնի՞ Armenia TV-ն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShabat.am-ի աղբյուրները հայտնում են, որ Սամվել Կարապետյանին առաջարկել են գնել «Պանարմենիան մեդիա գրուպը», որի մեջ մտնում են «Արմենիա», «Արմնյուզ» և «ATV» հեռուստաընկերությունները, Թերթ.am և Բլոգնյուզ.am կայքերը, «Ռադիո ջան» և «ԼավՌադիո» կայանները և «ԹիՎի Մոլ» շաբաթաթերթը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ բոլոր այս լրատվամիջոցներն ունեն ֆինանսկան խնդիրներ և տնտեսապես շահավետ չեն, իսկ դրանցից որոշները նույնիսկ մեծ վնասներով են աշխատում: Ընտրություններից հետո իրենց ներկայիս սեփականատերերի համար դրանք կորցնելու են նաև քաղաքական օգտակարությունը:
Այս է պատճառը, որ բոլոր այդ լրատվամիջոցները մի փաթեթով առաջարկվել են «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, ով արդեն ապացուցել է, որ կարողանում է արդյունավետ կառավարել նույնիսկ ամենավատ վիճակում հայտնված ընկերությունները, ինչպես օրինակ ՀԷՑ-ի պարագայում էր:
Սամվել Կարապետյանը և ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում ունեն հեռանկարային մեծ նախագծեր և իրենց ծրագրերի իրագործման համար պետք է ձևավորեն սեփական լրատվական և տեղեկատվական համակարգը:
Մեր տեղեկություններով այս մեդիա գործարքը կկայանա միայն ընտրություններից հետո, այն էլ այն դեպքում, եթե Պանարմենիան մեդիա գրուպի ֆինանսական վիճակը չսարսափեցնի հայրենասեր, բայց նաև պրագմատիկ Սամվել Կարապետյանին, որը կարող է դառնալ այս մեդիահոլդինգի միակ հնարավոր գնորդը: