Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հիվանդների համաշխարհային օր, Գիտության մեջ աշխատող կանանց և աղջիկների միջազգային օր, Իրան՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օր, Լեհաստան՝ Անտառի գազաններին կերակրելու օր, Ճապոնիա՝ Պետության հիմնադրման օր, Ադրբեջան՝ Հարկային ծառայողի օր, Կամերուն՝ Երիտասարդության օր, Լիբերիա՝ Զինված ուժերի օր, ֆիլիպիններ՝ Էվելո Ջավերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1818–ծնվել է պատմաբան, փիլիսոփա-տրամաբան, լեզվաբան Անտոն Գարագաշյանը։

1829 — տեղի է ունեցել Թեհրանում ռուսական դեսպանատան սպանդը՝ դեսպանատան աշխատակիցների և այնտեղ պատսպարված հայ գաղթականների ջարդը մուսուլման ֆանատների կողմից, որի արդյունքում զոհվել են 37 դեսպանատան ներսում գտնվողներ՝ այդ թվում դեսպանատան ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովը, և 19 հարձակվողներ։

1846 - վախճանվել է  բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը։

1884– ծնվել է մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը:

1921-սկսվել է Վրաստանի Խորհրդայնացումը։ Վրաստանի Բորչալուի և Ախլքալակի նահանգներում կոմունիստները ապստամբություն են բարձրացրել և 11-րդ Կարմիր բանակը Հայաստանից մտել է Վրաստան նույն օրը գրավելով Գորին, Դուշետը և ամբողջ Բորչալուն։

1929– ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

1930 - ծնվել է  քանդակագործ Խաչիկ Միրիջանյանը։

1954– ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը։

1971 - վախճանվել է  քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։

2002-փլուզվել է Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գնտվող Երևանի տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը փլատակների տակ թողնելուց կից գտնվող երկու բնակելի տները: Երջանիկ պատահականությանբ, զոհեր չեն եղել: 

2005- տեղահանվել է Երևանի  կենտրոնում գտնվող Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը: Մոտ հինգ ամիս առաջ նույն հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:

2015-Հայաստանի  նախագահի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը զրկվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» է անվանել։

2017-Արթուր Բաղդասարյանը մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվել է «Օրինաց երկրի»-ի հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:

2021-Կառավարության շենքի առջև հերթական ցույցն են անց կացրել անհետ կորածների ու ռազմագերիների ծնողներն ու հարազատները, որոնք հետո փակել են Բաղրամյան պաղատան:

2023- Հայաստանը Մարգարայի կամրջով, որը փակ էր 30 տարի, հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ

660 մթա— Դզիմմը դարձել է  Ճապոնիայի կայսր, ստեղծվել է Ճապոնիա պետությունը։

55 —հանրահայտ թունավորող Լոկուստիի միջոցով Տիբերիոս Կալվդիոս Կեսար Բրիտանիկը թունավորել է հռոմեական կայսր Կլավդիոսի որդուն։ 

244 —Ֆիլիպ Արաբի հրամանով Միջագետքում գաղտնի կերպով սպանվել է հռոմեական կայսր Գորդիան 3-րդը։

641 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն։

1234 —գերմանական խաչակիրների արշավանքների հետևանքով, որոնց նպատակն էր զավթել և բռնի կերպով քրիստոնեացնել մերձբալթյան ցեղերը (կուրշեյներ, լվովներ և այլն), ստեղծվել է Կուրլանդիական եպիսկոպոսատ անկախ հոգևոր կոմսությունը, որի մայրաքաղաքն է դարձել Պիլտենե քաղաքը։

1650– վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Ռենե Դեկարտը:

1695 —լեհ-թուրքական պատերազմի ընթացքում հետման Ստանիսլավ Յան Յաբլոնովսկին հետ է մղել թուրքերի արշավանքը Լվով և գլխովին ջախջախել Շեբիս-Գիրեյի թուրքական բանակը։

1697 —Պետրոս 1-ինը թույլատրել է ծխախոտի վաճառքը Ռուսական թագավորությունում։

1809 —Ռոբերտ Ֆուլտոնը արտոնագրել է շոգենավը։

1847 - ծնվել է  ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը։

1928-կայացել է երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1929 – Վատիկանը անկախացել է Իտալիայից և փաստացի դարձել առանձին պետություն:

1940-խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Մոներգեյմի պաշտպանական գծի ճեղքում, որը ավարտվել է Ֆինլանդիայի կապիտուլացիայով։

1943 —Ստալինը ստորագրել է ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին որոշումը։ 

1948– վախճանվել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան Սերգեյ Էյզենշտեյնը:

1978 —Չինաստանում չեղյալ է հայտարարվել Արիստոտելի, Շեքսպիրի և Դիկկենսի գրքերը կարդալու արգելքը։

1979 – Իրանում փաստացի ավարտվել է իսլամական հեղափոխությունը:

1990 —27-ամյա բանտարկությունից հետո ՀԱՀ-ի սպիտակ նախագահ Կլերկի կողմից  ազատ է արձակվել ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Հոլիլա Մանդելան։

2011– Եգիպտոսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել:

2012 - վախճանվել է  ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։

Կ. Խաչիկյան

Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը Դուբայում
Ամենադիտված