Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք Հրազդանում. ինչն է «Ուազ»-ի աղջիկ վարորդին դրդել ծեծի ենթարկել համատիրության տղամարդ ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել: 

ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ համատիրության կառավարիչ Վարդան Թովմասյանը դաժան ծեծի է ենթարկվել Հրազդանում հայտնի «Ուազի»-ի վարորդ Անահիտի կողմից: Թե ինչն է երիտասարդ աղջկան դրդել նման բան անել, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նրանից:

Մեզ հետ զրույցում աղջիկը պատմեց, որ համատիրության կառավարիչը տևական ժամանակ հաշմանդամության կարգ ունեցող իր եղբորը` 1983 թվականին ծնված Հովսեփին, դրդել է ինչ-որ գործեր անել` տարօրինակ խոստումներով նրան շահագործելով: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Վարդանը, իմանալով, որ Հովսեփ Բաղդասարյանը խմիչքի դատարկ շշեր հավաքելու նկատմամբ հակում ունի, նրան ասել է, որ եթե իր պահանջները կատարի, ինքը թույլ կտա Հովսեփին աղբանոցներից շշեր հավաքել:

Բանն այն է, որ այդ շշերը հաշմանդամության կարգ ունեցող երիտասարդը հավաքել և տարել է իրենց շենքի մուտք: Շենքի լիազորն էլ բողոքով դիմել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը տույժեր է սահմանել այդ փաստով:

«Շենքի լիազորն ու համատիրության կառավարիչը համագործակցում են: Վարդանն էլ քաղաքապետի համար է աշխատում: Թող քաղաքպետն իմանա` ում է գործի տեղավորում»,- ասաց Անահիտը, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները. «Այդ օրը մյուս եղբայրս ու Հովսեփը շենքի մուտքում մաքուր օդի էին դուրս եկել: Մենք` ընտանյոք հանդերձ, նրանց թույլ չենք տալիս հաճախ դուրս գալ տնից, քանի որ նրանք առողջական խնդիրներ ունեն: Այդ ժամանակ Վարդանն անցել է շենքի կողքով, Հովսեփին կանչել է իր մոտ, իսկ մյուս եղբայրս շտապել է տեղեկացնել տարեց թոշակառու մորս: Մայրս զանգել է ինձ, ես էլ 25-ամյա եղբորս` Դանիելին, խնդրեցի, որ կապվի Վարդանի հետ: Վարդանն էլ գռեհիկ տոնով եղբորս ասել է` կարո՞ղ ա ես Հովսեփի պահակն եմ:

Հետո ես զանգեցի դրան, ասեցի` Վարդան, ճիշտն ասա` ուր ա Հոսոն: Ու սա ինձ հայհոյեց: Ես էլ իրան հայհոյեցի ու ասեցի դու դեռ կտենաս գլխիդ գալիքը: Ես Ծաղկաձորում եմ աշխատում: Արագ իջա համատիրություն: Ճանապարհին հանդիպեցի եղբորս: Վարդանին ասեցի` էդ ո՞ւմ էիր հայհոյում, ու սա հրեց ինձ: Ես էլ էդ պահին մի լավ դաստիրակեցի դրան: Հիմա թե ինչ աստիճանի մարմնական վնասվածքներ ունի, չգիտեմ, չեմ կարա ասեմ: Ես չունեմ վախենալու ոչ մի բան: Ինչ ուզում ա` անի: Քրեական գործ են հարուցում, ինչ են անում, ինձ համար միևնույնն ա:

Ես դեռ պատրաստվում եմ մի անգամ էլ դրան դաստիարակեմ»: Անահիտը, ի դեպ, իր բազմանդամ` 9 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է: Իր հորից ժառանգություն մնացած «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով Արցախից և մի շարք այլ վայրերից, այդ թվում` Երևանից, միրգ-բանջարեղեն է տեղափոխում, առք ու վաճառքով զբաղվում: Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգողը եղել է հենց կառավարիչը, նա հայտարարել է, որ իր սենյակում ծեծի է ենթարկվել:

Նշանակվել է դատական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Պատերազմը խոչընդոտ չէ. ինչո՞ւ են թուրքերը ներդրումներ անում Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ՆԳՆ-ից հայտնում են․ կինը գիտակցության չգալով մահացել է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … եզդիներ«Ցարև. Վրաստանը և Հայաստանը ռուսական հենակետերն են Կովկասում»Արտակարգ դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում․ հայտնաբերվել է աշխատակցի դին«Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունը առանց ժողովուրդների մասնակցության»Սկսվել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին․ պատմության այս օրը (13 նոյեմբեր)24 ժամ առանց ջրի կմնան հետևյալ հասցեներըՌուսական ռուբլին շարունակում է աճ գրանցելՍյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Ցրտելու է․ մարզերում ևս ձյուն կտեղաՄեկը մյուսի հետեւից երկարացվում են իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետները. «Ժողովուրդ» Գյումրիում ուզում են կրկնել Երևանի փորձը. «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել. «Ժողովուրդ» Սիրունյանի հարցով ՔՊ-ն որոշում ունի․ «Հրապարակ» Ի՞նչ գործով են դատարան կանչում Նիկոլ Փաշինյանի թիկնապահին. «Ժողովուրդ» 54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ․ «Հրապարակ» Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ Ազնավուրին կրկնօրինակել է Խորեն Լևոնյանը. «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով Չինաստանում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Ճամբարակում բախվել են բեռնատարն ու «Mercedes»-ը Կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ հասել է 3 տրիլիոն դոլարի 3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ) Բեյոնսեն «Գրեմմի»-ի անվանակարգերում առաջադրման թվի ռեկորդ է սահմանել Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկըՀայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը «Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է». Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր ՌԴ-ում զինծառայողը 1 մլն ռուբլի է ստացել գերմանական Leopard տանկը խոցելու համար 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Հասանք որոշ նպատակների, բայց ավելին էինք ուզում. Մեսսի Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ 35 զոհ կաՀրդեհ-վթար՝ Գեղարքունիքի մարզում 41-ամյա գոգարանցին ապօրինաբար ծառեր է հատել Ալիևը հայտարարել է, թե որոշ շրջանակներ Բաքվում COP29-ի դեմ բոյկոտ են իրականացնում Ջերմաստիճանը կնվազիՆոր ռեկորդ. բիթքոինի գինը հասել է 89,000 դոլարի Հայտնի է, թե ովքեր են ձերբակալվելՈւշադրություն․ Մաշտոցի պողոտայի մի հատվածում երթևեկություն կդադարեցվի Նոյեմբերի 15-ի գազանջատման հասցեներըԿենտրոն վարչական շրջանի աշխատակազմում մարդիկ են ձերբակալվել․ մանրամասներՄինչև դեկտեմբերի 1-ը պահանջը չկատարելու դեպքում կտուգանվեքՎահան Հ.-ն շտապօգնության մեքենայում մահացել է Ոստիկանությունը հորդորում էՇատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի մեծ մասում լույս չի լինի
Ամենադիտված