Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը, քանի որ մենք կողմնակիցն ենք տարածաշրջանի ներսում կապերի ընդլայմանը։ Մենք երթուղիների ապաշրջափակման ցանկացած նախագծի գլխավոր նախապայման ենք համարում երկրների ինքնիշխանության իրավունքը։ Մենք ողջունում ենք այն նախագիծը, որը նպաստում է տարածաշրջանի տնտեսական դինամիկ կապերի համակարգում Հայաստանի դերակատարության հնարավորության ստեղծմանը»,- նշել են Իրանի դեսպանությունից։

Մյուս կողմից Իրանը գտնում է, որ Հայաստանի Հյուսիս-Հարավ հաղորդակցային ուղղության ամրապնդումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն Պարսից ծոց-Սև ծով ռազմավարական տարանցիկ միջանցքի ակտիվացման միջոցով երկու կարևոր մայրցամաքների և խոշոր տնտեսությունների միջև կապի հաստատման գործում արդյունավետ կերպով ապահովում է Հայաստանի զարգացումը և դերակատարությունը։

Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է այս առանցքի զարգացման գործում իրանական ընկերությունների մասնակցության պատրաստակամության մասին։ Մեր տեսակետն այն է, որ այս պատմական ուղին պետք է հնարավորինս ամրապնդել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախագիծ և նախաձեռնություն, որը կարող է ամրապնդել Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհի ռազմավարական կշիռը։

«Խաղաղության խաչմերուկ»  նախագիծը, հաշվի առնելով արևելք-արևմուտք կապի դյուրացումը, նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման համար և կարող է խաղաղության, անվտանգության և բարգավաճման երաշխիք դառնալ տարածաշրջանի բնակչության համար: Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պահանջներից մեկը, անշուշտ, հարևանների միջև կապերի զարգացումն է»,- նշել են Իրանի դեսպանությունից։

Պայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել
Ամենադիտված