Բայդենը Նեթանյահուին զգուշացրել է Ռաֆահում գործողության վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելը չպետք է Ռաֆահում ռազմական գործողություններ սկսի «առանց վստահելի և իրագործելի ծրագրի՝ այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդկանց անվտանգությունն ու աջակցությունը ապահովելու համար»:
Ինչպես նշում է The Guardian-ը, Բայդենը և ՄԱԿ-ի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ իսրայելական ռազմական ցամաքային հարձակումը Ռաֆահում, որտեղ ապաստանել է մոտ 1,3 միլիոն պաղեստինցի, կհանգեցնի «արյան հեղեղի»:
Գազայի բնակչության կեսից ավելին փախել է Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ Իսրայելի սահմանի մոտ: Իսկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ բնակչության մեկ քառորդը սովի է մատնված:
Իսրայելն արդեն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահում, որոնց հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը կշարունակի ցամաքային արշավը Ռաֆահում: