Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր օրերի Հերոստրատը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը, սեփական իշխանության կյանքը երկարացնելու և սեփական աթոռը պահելու համար փոխելու է Սահմանադրությունը՝ այն սարքելով անձնական օգտագործմանը համապատասխան։ Վստահաբար կարող ենք արձանագրել նաև, որ նա ամեն ինչ անելու է, որպեսզի, այսպես կոչված, հանրաքվեն կյանքի կոչվի և ունենա մեծ հանրային մասնակցությունը՝ սեփական լեգիտիմությունը դրսով ու ներսով տիրաժավորելու համար։ Շարքային Հերոստրատից ոչնչով  չտարբերվող Փաշինյանը՝ փորձում է ամեն հինը ջնջելով և «4-րդ հանրապետության» կեղծ թեզերը դաշտ նետելով, արդարացնի իր պետականաքանդ գործունեությունը, քանի որ հանրության ողջ գիտակից հատվածի համար պարզ է, որ 4-րդ հանրապետություն ուղղակի չի կարող ստեղծվել, քանի որ 3-րդ հանրապետության բոլոր պարամետրերը հստակ աշխատում են, իսկ պետություն ստեղծվում է, երբ արմատական, ռեֆորմիստական ու համակարգային իրադարձություններ են լինում՝ հեղաշրջում, նոր դասակագային իրողություն և այլն։

Մի թեթև դրվագով ներկայացնենք, թե ինչ ենք ունենալու նոր Սահմանադրությամբ, երբ Նիկոլին հաջողվի այն կյանքի կոչել։ Թերևս քչերը գիտեն, որ նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հրաժարվել ներկայումս գործող կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից, և ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն։ Մասնավորապես, գործող Սահմանադրությամբ ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել խորհրդարան մուտք գործած այլ՝ ամենաշատը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում:

Հիմա ուշադրություն, թե ինչ են մոգոնել մեր «խելոք» իշխանականները․ Սահմանադրության նոր նախագծով իշխանությունն առաջարկում է չսահմանափակել կոալիցիայի մասնակիցների թիվը և անցում կատարել «իշխող մեծամասնության և կառավարություն ձևավորելու այնպիսի համակարգի, որը հիմնված կլինի միջկուսակցական դաշինքների և քաղաքական երկխոսության վրա»։ Ըստ այդմ՝ հրաժարվելով գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից, առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն երկու տարբերակով. կամ երկրի նախագահը կարող է ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կամ, ըստ երկրորդ տարբերակի, կարող է կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության նման մեխանիզմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այսինքն՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով։ Ի դեպ, նախագիծը դիտարկում է նաև երրորդ տարբերակ, որը բացառում է փոքրամասնության կառավարության հնարավորությունը. այս դեպքում խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն, կամ չի ձևավորվի կոալիցիա։

Եթե իրավաբանական բարդ դարձվածքներից ու ձևակերպումներից թարգմանենք, նշանակում է, որ կոնկրետ նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, ֆորսմաժորների բացակայության պարագայում հնարավորություն կստանա գործնականում հավերժ նշանակվել վարչապետի պաշտոնում։ Նման փոփոխության անհրաժեշտություն, ըստ ամենայնի, առաջացել է այն պատճառով, որ Նիկոլը սեփական գահավիժող վարկանիշի վերականգնման հնարավորություն այլևս չի տեսնում և հասկանում է, որ անգամ իշխանական ու վարչական ռեսուրսների կիրառմամբ չի կարողանալու մեծամասնություն ստանալ ընտրություններում և հենց այդ նպատակով էլ նոր Սահմանադրության մեջ առաջարկվում է այդ մեխանիզմը։

Այլ կերպ ասած՝ առաջիկայում առկա են բոլոր նպաստավոր ու կործանարար պայմանները, որպեսզի մենք շատ կարճ ժամանակում դառնանք Ադրբեջան և ունենաք Ալիևի հայաստանյան մոդելը, երբ ցանկացած պարագայում գործող իշխող վարչախումբը կարող է վերարտադրվել ու հավերժ կառավարում իրականացնել։ Սա այն դեպքում, երբ իր ընդդիմադիր եղած տարիներին, երբ 2015-ին տեղի էր ունենում Սահմանադրական հանրաքվե, Փաշինյան Նիկոլը հնարավոր բոլոր տարբերակներով իրեն պատռում էր ու հանրությանը համոզում, թե «Սահմանադրությունը կարվում է Սերժ Սարգսյանի հագով», որպեսզի այն ցանկացած ձևով հարմարեցվի իշխանությանը, և մենք տեսանք, թե ինչ մեծ հաճույքով նա յուրացրեց այդ «կոստյումը», տեղը տեղին հագավ այն, իսկ հիմա՝ էլ ավելի մոդայիկ ու նորավոճ «կոստյում» է կարում, որպեսզի հավիտյանս հավիտենից կործանի հայ պետականությունը։ 

Արմեն Հովասափյան

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված