Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի գլխավոր վտանգը ներկայիս իշխանությունն է․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը երեկ մոտ չորս ժամ խախտել է հրադադարը, հայկական կողմը 4 զոհ է տվել և մեկ վիրավոր։ Զոհերն ու վիրավորները երկրապահ կամավորական միության անդամներ են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սպանվել են 50-ամյա Էդուարդ Հարությունյանը, 42-ամյա Գագիկ Մանուկյանը, 45-ամյա Արսեն Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը։ Մինչ ադրբեջանական գերատեսչությունները հայտարարում էին, թե սադրանքի մեղավորը Հայաստանն է, որը նախորդ օրը մեկ ադրբեջանցի է վիրավորել, և Ադրբեջանը հատուցում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելով հայկական դիրքը, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում էին արդարացնելու թշնամու գործողությունները՝ ընդհուպ տողատակերով հայտարարելով, թե հետաքննելու են Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտման դեպքը։
Բանը հասել էր այնտեղ, որ նույնիսկ Բրյուսելում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն էր դատապարտում հայկական կողմին, հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հընթացս մեղմիկ ընդգծելով, թե Ադրբեջանի արձագանքն անհամարժեք է եղել։

Փաստացի, շարունակելով իրենց ձախողված խաղաղության օրակարգը, Հայաստանի իշխանություններն արդարացնում են Ադրբեջանի ագրեսիան, իսկ Ադրբեջանն էլ միջազգային ասպարեզում լեգիտիմ հիմքեր է ստեղծում Հայաստանի տարածքի նկատմամբ նոր ռազմական էսկալացիա սադրելու նպատակով։

Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի գործող իշխանությունները պարում են ադրբեջանական դուդուկի տակ, ամեն ինչ փորձում անել՝ մեղքը հայկական զինված ուժերի կամավորականների՝ ընդհուպ բանակի վրա, բարդելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզում էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթի այդ տարածքը և Թուրքիայի հետ իրականացնի ցամաքային միջանցք ստեղծելու համատեղ նախագիծը։
Ըստ Կարապետյանի՝ գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության ազգային անվտանգությունն ու կոմպետենտությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ ամեն ինչ ընկալելու նոր իրականության պրիզմայով և թշնամու պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։
«Էլի քանի կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած մեր պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել հանրապետությունը, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։ Ի դեպ, հիշեցրել, որ իր պաշտոնավարման օրոք, դեռ 2021 թվականին, սրացումներ եղել են նաև Երասխի ուղղությամբ, և ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե այդ սրացումները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների, պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը գնա դրան, ապա նրա նավթագազային համակարգը չի լինի, որովհետև Հայաստանի թիրախը կլինի հենց դա։

«Գիտե՞ք ինչ ասաց Ամերիկայի դեսպանը, որ Վաշինգտոնին դա դուր չի գա»,- իր հարցազրույցներից մեկում պատմել էր Արշակ Կարապետյանը։

Փաստացի, սահմանային սրացումները հերթական անգամ վկայում են, որ նաև արտաքին քաղաքական վեկտորը փոխելու՝ փաշինյանական իշխանության ջանքերը ձախողվում են, և Հայաստանին անվտանգություն բերելու փոխարեն, ընդհակառակը նոր արհավիրքներ են բերում։ Ի վերջո Հայաստանը զարգացման միայն մեկ ուղի ունի, և այդ ուղին անցնում է գործող իշխանություններին հեռացնելով։

Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը
Ամենադիտված