Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արնածոր «խաղաղություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկավ, փետրվարի 13-ի լուսադեմին, Ներքին Հանդի մեր դիրքերը պահող մեր զինվորականների վրա կրակ բացողը եղել են ադրբեջանական թուրքերը: Բայց Ներքին Հանդում մեր ունեցած 4 զոհերի արյան մեղքն ու պատասխանատվությունը ուղիղ գծով նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության և նրա իշխանական թիմի վրա է: Նկատի ունենք, իհարկե, առաջին հերթին քաղաքակա՛ն պատասխանատվությունը, որքան էլ որ Փաշինյան, ՔՊ և պատասխանատվություն բառերն անհամատեղելի են թվում: Դիտարկենք մի շարք իրողություններ, որոնք տրամաբանորեն (այլ ոչ թե հուզական ընկալման առումով) հանգեցնում են մեղավորության ու պատասխանատվության վերաբերյալ նշված պնդմանը:

Առաջինը՝ ի՞նչ հանգամանքներում և ինչի՞ հետևանքով ադրբեջանական զինուժը ոչ միայն հայտնվեց, դիրքավորվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մերձակայքում: Իսկ տեղի ունեցավ դա այն բանի հետևանքով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, 2020-ի եռակողմ (այն հաճախ նշում ենք՝ կապիտուլ յացիոն) հայտարարությունից հետո, ի խախտումն իր իսկ ստորագրած փաստաթղթի, անհարկի հետ քաշվելու հրաման տվեց հայկական զինուժին: Բնականաբար, Ալիևը շտապեց օգտվել այդ «նվիրատվությունից», և, շուրջ երկու տասնյակ կիլոմետր առանց որևէ կրակոցի առաջ գալով, ադրբեջանական զինուժը հայտնվեց Ներքին Հանդի գլխին: Նույնը, ի դեպ, Կապանի դեպքում:

Հետագայում արդեն թշնամին աստիճանաբար ավելի ու ավելի բարելավեց իր դիրքերը: Իսկ այդ ընթացքում փաշինյանական իշխանությունն ու իրենց քարոզչությունը միտումնավոր մոլորության մեջ էին գցում հանրությանը՝ գործնականում չհաղորդելով ստույգ տեղեկություն իրական վիճակի վերաբերյալ: Ինչ էլ հնարավոր է եղել պարզել ու հասցնել հանրությանը, եղել է էնտուզիաստ առանձին լրագրողների, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորների ջանքերի գնով:

Երկրորդ. զուտ տեղային կացությունը մի կողմ դնելով և ավելի լայն ընդգրկմամբ իրավիճակը դիտարկելով՝ կարող ենք նշել, որ թշնամու «առիթավորվելու», եթե կուզեք՝ ոգևորվելու հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ.

ա) Ալիևի հակահայ ռեժիմի նախորդ վայրագ գործողությունները գերազանցապես մնացել են անպատիժ ու անպատասխան,

բ) Փաշինյանը շարունակաբար վարել ու վարում է զիջողի, պարտվածի «քաղաքականություն»,

գ) ի հակառակ փաշինյանական քարոզչության տարփողումներին՝ Հայոց բանակը այս երեք տարվա ընթացքում չի բերվել այնպիսի մակարդակի, որ թշնամու մտքով իսկ չանցներ նման սադրանքների դիմել:

Երրորդ՝ ավելի լայն վերցնենք. մինչ թշնամին, ի դեմս Ալիևի ու նրա ռեժիմի ներկայացուցիչների, հոխորտում է «Արևմտյան Ադրբեջան» (նրանք այդպես են անվանում Հայաստանը), «Էրիվան» մտնելու մասին, շարունակ նորանոր սպառնալիքներ է հնչեցնում, այսպես կոչված՝ «պաշտոնական Երևանից», ի պատասխան, հնչում են բացառապես «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության»՝ չգիտես թե էլ ինչի կայտառ ելևէջներ:

Չորրորդ. այդ ո՞ւմ հետ է, ի վերջո, ուզում խաղաղության պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանը: Ալիևի՞: Իսկ ո՞վ է Ալիևը: Իսկ Ալիևը պատերազմական հանցագործ է, որի միակ արժանի տեղը միջազգային տրիբունալն է, կամ, եթե այդքան երկար դատավարական պրոցեսներ չլինեն, գնդակահարության պատը: Ալիևը հակահայ, հանցագործ, մինչև կոկորդը հայկական արյան մեջ թաթախված, Արցախն ու Հայաստանի մի մասը զավթած հրոսակի պարագլուխն է: Նրա համար բացարձակապես խնդիր չէ որևէ բան ստորագրել, իսկ դրանից 5 րոպե անց խախտել այդ ստորագրությունը: Հնարավո՞ր է նման ոճրագործի հետ «լավով» պայմանավորվել: Բացառվա՛ծ է:

Ավելին, հենց Ալիևը, իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով, ցուցադրական քայլերով ասում է, որ խորապես թքա՛ծ ունի խաղաղության վրա՝ օրակարգով ու «խաչմերուկով» հանդերձ:

Հինգերորդ. իսկ այդ ի՞նչ «խաղաղասիրական» դոկտրին է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի ամբողջ «դոկտրինը» հանգում է թշնամուց խաղաղություն մուրալուն, թշնամուց մեր երկրի «կադաստրի թուղթ» խնդրելուն, մեծ հաշվով՝ թշնամու սպառնալիքների հաշվին հայ ժողովրդին վախ «ծախելուն»:

Վեցերորդ. իսկ ո՞վ է Փաշինյանը: Նկատի ունենք՝ ո՞վ է նա՝ իր «բանակցային» նկարագրով: Իսկ Նիկոլ Փաշինյանը պարտված, Արցախը պարտության տարած, Արցախն ուրացած անձնավորություն է, որ, ի ողբերգություն մեր երկրի ու ժողովրդի, շարունակում է բոլոր բջիջներով կառչած մնալ վարչապետի աթոռին: Ինչ էլ անի կամ չանի, ինչ էլ հայտարարի կամ չհայտարարի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է: Նա, ըստ որում, մի քանի անգամ է պարտվել Ալիևին: Իսկ վերջինիս ձեռնտու է հենց նման մեկը, որ ուզածը, դեռ մի բան էլ ավելին ստանա, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով շարունակաբար նվաստացողի վիճակում պահի ու տեսնի հայությանը:

Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը երբեք, ոչ մի պարագայում ոչ մի ընդունելի բան չի կարող բերել: Նրա «խաղաղությունը» արնածոր է, նրա «խաղաղությունը» շիրմատան «խաղաղություն» է: Նրա «ապագա»-ն առանց Հայոց պետականության է, նրա «նոր Հայաստանն» առանց հայության է: Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը, քանի դեռ Հայաստանի կողմից բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, թշնամին ավելի ու ավելի է լկտիանալու և առաջ գալու, շարունակելու ենք կորուստներ ու զոհեր ունենալ, Հայաստանը շարունակելու է կծկվել ու կռկվել, փոքրանալ ու կորցնել: Ի՞նչ անել: Փոխե՛լ բանակցողին, ինչի մասին արդեն երեք տարուց ավելի բարձրաձայնում են տրամաբանություն ունեցող մարդիկ, ազգային մտածողություն ունեցող մարդիկ, երկրի ու ժողովրդի ապագայով մտահոգ մարդիկ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ
Ամենադիտված