Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի». Արմեն Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի հաճախում: Շատ ակտիվ էր: Մանկուց կարծես իր երազանքն էր դարձել, որ բանակ գնա, պատերազմների մասնակցի: 44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցում էր սովորում: Գիշերները տուն չէր գալիս, մեզ մոտ մի տեղ կար, գնում էր, մեքենաները զենք էին բարձում ու դատարկում, սնունդ էին տանում դիրքեր: Երբ դպրոց չէր գնում, տնօրենը և ուսուցիչները գիտեին, թե ինչ գործով է զբաղված: 44-օրյայի ժամանակ նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ իրեն էլ տանեն մարտի դաշտ: Բնականաբար, թույլ չտվեցին, բայց անընդհատ ձգտում էր ու գնում Կապանի դիրքեր, կարող եմ ասել, որ այդ օրերի պատերազմն ամբողջությամբ տեսել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Նատալյան:

Հետո հավելում՝ Արմենին բոլորը որպես Ապեր են ճանաչում, ու մեր զրույցի ժամանակ էլ որդուն հաճախ հենց այդպես է դիմում: Դպրոցական տարիների մասին զրուցելիս տիկին Նատալ յան ասում է, որ որդին սովորելու հետ սեր չուներ: «Բացարձակ սովորելու հետ կապ չուներ: Դպրոցում շատ անկարգ էր, օրումեջ ինձ դպրոց էին կանչում: Իր սերը բաշխել էր բանակի ու սպորտի միջև»,-նշում է մայրիկը: Ու այս հիշողությունները երկուսիս էլ ժպիտ են պարգևում: Ապերի ապագայի երազանքները կապված էին աշխատանքի և ընտանիք կազմելու հետ: «Զորացրվելուց հետո նպատակը հայրիկի հետ աշխատելն էր: Սիրած աղջիկ ուներ, նպատակն էր, որ հենց հասնի տուն, անմիջապես գնա սիրելիի՝ Լուսինեի տուն: Երազում էր Լուսինեի հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին: Շատ էր սիրում նրան»:

Արմենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 15-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Վայքում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն այնքան էլ հեշտ բան չէ, բայց, տիկին Նատալ յայի խոսքով, որդին ուրախ է մեկնել բանակ: «Այդ օրը, երբ իրեն ճանապարհում էինք, մեզ թողեց բակում և ինքն արագ գնաց զինկոմիսարիատ՝ շուտ գնամ, ներկայանամ: Չսպասեց, որ մեզ հետ գնա: Շատ ուրախ է մեկնել ծառայության, բանակում հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ զինծառայողների շրջանում: Սիրով է ծառայել, դիրքեր բարձրացել, վերջին անգամ երեք ամիս մնաց դիրքերում, «պերեսմենկա» էին անում, ինքը չէր իջնում: Ասում էր՝ չեմ գալիս, մնում եմ դիրքերում: Պայքարեց մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը»: Մայրիկն ասում է՝ բանակ ճանապարհելուց որդու ուժը, լավ տրամադրվածությունը տեսնելով՝ ինքն էլ էր այդպես տրամադրվում:

«Ոգեշնչվում էի իրենից: Մտածում էի՝ ինչպես ինքն է տրամադրվում, այնպես էլ ես տրամադրվեմ ու մտածեմ: Եթե անգամ անհանգստություններ ունեի, չէի ուզում, որ դրանք տեսնի կամ զգա: Ասում էի՝ թող ուրախ ու սիրով մեկնի ծառայության»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին կրկին հարձակվեց հայկական դիրքերի վրա: Պատերազմ էր: Արմենը ևս հայտնվեց այդ պատերազմում: «Պայքարեց, կռիվ տվեց, շրջափակման մեջ ընկավ, 45 րոպե դիրքում մեն-մենակ է մարտը վարել: Տեսանյութեր ևս կան: Իսկ երբ վերջացել են փամփուշտները, թուրքերը մտել են խրամատ: Այդ ժամանակ ինքը մեզ զանգեց՝ պապա՛, շրջափակման մեջ եմ, ձեզ լավ կպահեք, հաջող: Անջատեց: Երբ մենք զանգահարեցինք, արդեն թուրքը պատասխանեց զանգին: Չիմացանք, թե երեխես ի՞նչ մահով մահացավ՝ գուցե գերի են տարել, հետո սպանել, թե՞ տեղում է մահացել, դա չգիտենք: Գերիների նկարներում մեկին իրեն էինք նմանեցրել, բայց հետո երկար ժամանակ իրենից տեղեկություն չունեինք: Ուշ գտանք իրեն, սեպտեմբերի 13-ին զոհվեց, սեպտեմբերի 30-ին իր մարմինը փոխանցեցին մեզ:

95 տղաներից մեկն Ապերն էր: ԴՆԹ հանձնեցինք, հաստատվեց: Հոկտեմբերի 3-ին իրեն տուն բերեցինք, իսկ հոկտեմբերի 5-ին հուղարկավորեցինք: Իր դեմքն անճանաչելի էր, նկարներով ընդհանրապես իրեն նման չէր: Ամենամեծ ցավն այն է, որ չես տեսնում երեխայիդ, «փակ» էր: Մինչև հիմա կասկածանքով ապրում եմ, դեռ սպասում եմ: Վերջին հրաժեշտի ժամանակ երեխայիդ տեսնելը մի ուրիշ զգացողություն է, չտեսնելը՝ մեկ ուրիշ»: Մայրիկն ասում է՝ որդու մեջ բացարձակ վախ չկար: «Կապանի զորամասում էի աշխատում, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում հարվածեցին մեր զորամասին: Ես այդ օրը գիշերային հերթափոխի էի: Տղաս զանգեց՝ մա՛մ, գործի՞ ես: Հարց ու փորձ արեց՝ մեր զորամասին են հարվածե՞լ, թե՞ ոչ: Հարցրեցի, թե իրենց մոտ ինչ կա: «Մա՛մ, հանգիստ է, բայց դու շուտ գնա տուն, մի մնա, ասում են, որ պատերազմ է սկսվում»: Տուն գնացինք, կեսգիշերի մոտ խոսեցինք, ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց խաբեց ինձ, ես ձայներ էի լսում, ուժեղ ձայներ չէին, բայց լսվում էին: Հետո ընկերուհուն զանգեցի, ինքն էլ նույնն ասաց, որ ձայներ է լսում, բայց Ապերն ասում է, թե ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք: Ու այդպես էլ մինչև վերջ ասաց, թե՝ բան չկա, հանգիստ եղեք...»:

Տիկին Նատալ յան ասում է՝ որդին մահվան զգացողություն ուներ: «Երբ եկավ արձակուրդ, գնաց դպրոց: Դասղեկին ու բոլորին շատ էր սիրում, իրենք էլ իրեն: Դասղեկին ասել էր. «Ընկեր Հարությունյան, արձակուրդում եմ, եկել եմ ձեզ տեսնեմ, բայց երևի էլ չտեսնեմ, սա վերջին տեսնելս է: Նկարս կկախեք դպրոցի պատին ու իմ անունով դասարան կբացեք»: Ու իր ասածով էլ ստացվեց: Միշտ ասում էր՝ պիտի էնքան թուրք սպանեմ, թեկուզ վերջում էլ ես սպանվեմ, բայց մեր տղաների արյան վրեժն առնեմ: Կապանում էլ շատ զոհեր ունենք, նաև իր ընկերներից, հայրիկի ընկերներից, հարևաններից: Իր ներսում վրեժ արթնացավ:

Տեսանյութերը կան, նախարարությունում էլ գիտեն, երբ արդեն մենակ է մնացել, թշնամուն կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել՝ մոտ երկու հարյուր հոգու: Իր ընկերները՝ կողքին, բայց բոլորը զոհված: Հրամանատարի հետ մարտ է վարել, հրամանատարը կոորդինատները տվել է, Ապերը՝ մարտը վարել: Հրամանատարն ասել է, որ նահանջի, իջնի, մենակ է մնացել, չի ենթարկվել՝ մինչև վերջին փամփուշտս պիտի օգտագործեմ, սրանց արյունը թափեմ: Ինչ մտածում էր, այն էլ կատարվեց»: Ինչպես Ապերն էր ասում և ուզում, լուծեց 44-օրյա պատերազմում անմահացած իր ընկերների վրեժը, բայց, ավաղ, սեփական կյանքի գնով: Նրա միայն մեկ, բայց ամենակարևոր երազանքն անկատար մնաց՝ իր և Լուսինեի միությունն այդպես էլ չկայացավ: Իսկ հիմա Արմենի ծնողների համար ուժի աղբյուր է հենց ինքը՝ Ապերը, դուստրն ու երկու թոռնիկները: Արմենը տան կրտսերն էր: Մայրիկը ուժ է ստանում իր ընտանիքից, շեշտում՝ Արմենով եմ ապրում: «Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի: Հիմա դրա համար եմ պայքարում»:

Հ. Գ. - Արմեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Պարգևատրվել է նաև Կապանի համայնքապետարանի կողմից: Հուղարկավորված է հայրենի Կապանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում
Ամենադիտված