Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են դատարանների խոսնակները գերազանցել իրենց լիազորությունները․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտը պատրաստել էր մի ռեպորտաժ, որն իրավաբանական հանրությունում մեծ աղմուկ բարձրացրեց։ Ֆիլմն այն մասին է, թե ինչու նախկինները մինչ այժմ բանտում նստած չեն, եւ, ըստ այդ ֆիլմի, մեղավոր են դատավորները, որովհետեւ արագ չեն աշխատում` դատավճիռներ չեն կայացնում։ Ֆիլմում դատական գործերին անդրադառնում են Կարեն Անդրեասյանի կողմից հիմնված «խոսնակների ցանցի» մամուլի խոսնակները՝ քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը, Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Մերի Գեւորգյանը, Քաղաքացիական, սնանկության դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հոսեփյանը, վարչական դատարանների խոսնակ Աբրահամ Աբրահամյանը՝ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանի գլխավորությամբ։

«Հրապարակն» այս խոսնակներից յուրաքանչյուրին առանձին հարցեր ուղղեց՝ հասկանալու համար, թե ինչու են մասնակցել այդ տեսանյութի պատրաստմանը, որն էթիկայի եւ օրենքի խախտում է ու այս օրերին շատերի կողմից է քննադատվել։ Մասնավորապես Աբրահամ Աբրահամյանին հարցրինք` լինելով վարչական դատարանների խոսնակ, ինչո՞ւ է պատրաստել ռեպորտաժ քրեական դատարաններում քննվող քրեական գործերի ընթացքի մասին։ Նույն հարցը նաեւ Ալեքսանդրա Հոսեփյանին ուղղեցինք, ով քաղաքացիական դատարանների մամուլի խոսնակն է` ի՞նչ գործ ունի քրեական գործերի ու դրանց քննության ընթացքի հետ։ Հարցրինք` Լիանա Ռաֆայելյանի՝ քրեական դատարանի մամուլի խոսնակի, աշխատանքային պարտականությունների մեջ մտնո՞ւմ է արդյոք քրեական գործերի ընթացքի մասին ռեպորտաժներ պատրաստելը, կամ` Հակակոռուպցիոն դատարանների մամուլի խոսնակ Մերի Գեւորգյանն արդյոք ունի՞ պարտավորություն՝ ռեպորտաժներ պատրաստելու Հակակոռուպցիոն դատարաններում քննվող քրեական գործերի մասին։ Եվ, ի վերջո, Լիլիթ Շաբոյանը, ով ԲԴԽ մամուլի խոսնակն է, ինչո՞ւ է ռեպորտաժ պատրաստել դատարաններում քննվող քրեական գործերի մասին։

Թեեւ հարցերն ուղղել էինք խոսնակներին անհատական կերպով, սակայն ԲԴԽ-ից մեկ ընդհանրական պատասխան ստացանք․ «Տեղեկացնում ենք, որ խոսնակների բաշխվածությունը կատարվել է կազմակերպչական աշխատանքները եւ տեղեկատվական հոսքերն առավել արդյունավետ կառավարելու նպատակով։ Ինչ վերաբերում է խոսնակների կողմից ռեպորտաժներ նկարահանելուն, ապա դա այդ աշխատանքի մի մասն է, ինչպես հանրային իրազեկման այլ ձեւաչափերը»։ Փաստորեն, խոսնակները ԶԼՄ-ների հարցերին պատասխանելու փոխարեն այլեւս ֆիլմարտադրությամբ են զբաղված՝ ոտնահարելով դատավորների ու մեղադրյալների իրավունքները, իսկ ԲԴԽ-ն պատասխանում է խոսնակներին ուղղված հարցերին` կատարում նրանց աշխատանքը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում
Ամենադիտված