Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Պապիկյանն իրենց ճաշակով զինվորական էլիտա են ձևավորում․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքից մեկ օր անց` երեկ, Հայաստանի  պաշտպանության գերատեսչությունում կադրային տեղափոխություններ իրականացվեցին: Իհարկե, դրանք վաղուց էին ծրագրված, բայց հնարամիտ իշխանությունը սրանով, թերեւս, փորձում է կապ ստեղծել նախորդ օրվա դեպքերի եւ կադրային փոփոխությունների միջեւ եւ տպավորություն, թե իբր  պատժվում են մեղավորները: Իրականում, սակայն, ՊՆ մեր աղբյուրներից ավելի վաղ տեղեկացել եւ գրել էինք, որ ՊՆ ԶՈՒ հրամանատարական կազմում, Գլխավոր շտաբում փոփոխություններ են պլանավորված, եւ դրանց նպատակը բոլորովին այլ է։
Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշել են իրենց ճաշակով ռազմական էլիտա ձեւավորել՝ ազատվելով հին կադրերից:

Նրանց մի մասն ավելի ցածր պաշտոնների կտեղափոխվի, մի մասը կհեռանա, կգան նորերը, որոնց համար վիրավորական չէ զինծառայողներին «չկրակելու» հրաման տալը կամ բանակի կազմաքանդումն ու ադրբեջանական շահերին ծառայեցնելը: Տեղեկություններ կան նաեւ, որ այս փոփոխությունների հիմքում նաեւ դրված է առանցքային պաշտոններից ռուսական  «շկոլա» անցած, ռուսական ազդեցություն կրող զինվորականներից ազատվելու խնդիրը: Թեպետ երեկվա նշանակումների մեջ կար մեկը, որն այս կանոնից բացառություն է, բայց դա կարող էր լինել «սիմվոլիկ» մի քանի հոգի պահելու եւ ռուսական գեներալիտետին չվրդովվեցնելու նպատակով: Սակայն համակարգում ասվում էր, որ համակարգը մաքրում են ռուսամետ զինվորականներից, եւ ասպարեզ են բերվում «ՆԱՏՕ-ական կադրերը»։
Բացառությունն Արտակ Բուդաղյանի նշանակումն էր․ Հայաստանի նախագահը, հիմք ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, երեկ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակել գեներալ մայոր Արտակ Բուդաղյանին, ում զինվորական կարիերան «ծաղկեց» հեղափոխությունից հետո։ Բուդաղյանը 2021-ին նշանակվեց հատուկ բանակային կորպուսի հրամանատար, 2023-ի փետրվարին ազատվեց, բայց մոտ մեկ ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարությունների գծով սպա: Այժմ գեներալ-մայորը նշանակվում է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, չնայած նրա նախկին ծառայության վայրերից դրական կարծիքներ գրեթե չեն հնչում, իսկ Սյունիքում, ասում են, նա ավելի շատ զբաղվում էր իրենց ընտանեկան բիզնեսի գործերով` Բուդաղյանները հաց էին մատակարարում բանակին: Իսկ ՔՊ-ին հարելու հանգամանքը թերեւս գալիս է անցյալի խնդիրներից` 2013 թվականից, երբ նրա եղբայրը սպանվեց Լիսկայի` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում, եւ սպանությունը ծածկադմփոց արվեց:

Զորքերի միացյալ խմբավորումը ստեղծվել է 2016-ի հայ-ռուսական համաձայնագրով: Այն ներառում է Հայաստանի 5-րդ բանակային կորպուսն ու Հայաստանում ՌԴ ռազմակայանի ստորաբաժանումները: Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը, նեղ մասնագիտական բնորոշմամբ՝ պասիվ, եթե չասենք՝ «չաշխատող» պաշտոն է։ Այն թափուր էր 2023 թվականի մարտից, երբ այդ պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Իհարկե, պաշտոնապես չմեկնաբանվեց այդ ազատումը, սակայն ՊՆ աղբյուրներն ասում էին, որ դա յուրօրինակ բողոքի նոտա էր՝ ուղղված Ռուսաստանին, որը չէր կատարում Հայաստանին զենքի մատակարարման իր պարտավորությունները, եւ մոտ մեկ տարի թափուր մնալուց հետո նշանակվում է զորքերի միացյալ խմբավորման հրամանատար: 

ՊՆ մեր աղբյուրներն ասում են, թե քանի որ Ռուսաստանը վերսկսել է Հայաստանին զենքի մատակարարումը, ուստի որոշել են սույն կառույցը չթողնել ժամանակավոր պաշտոնակատարի հույսին եւ պետ են նշանակել Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում ուսանած Արտակ Բուդաղյանին։ Ի դեպ, Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումների իրականացման մասին այս օրերին հայտարարություններ են անում նաեւ իշխանականները։ 2 օր առաջ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողներին ասել էր, թե վերջերս զենքի որոշ խմբաքանակ Ռուսաստանից Հայաստան է հասել։ Բայց այս նշանակման մեջ նաեւ որոշակի վտանգ են տեսնում համակարգում` որ եթե մեկ տարի թափուր մնալուց հետո համալրվում է պաշտոնը, կնշանակի՝ մեր իշխանությունները ՀՀ սահմաններին մասշտաբային հարձակման վտանգ են զգում։ Բանն այն է, որ միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը սահմանում է Հայաստանի տարածքի համատեղ պաշտպանություն` ագրեսիայի դեպքում, հնարավոր է, որ այս խմբավորումը «կարգի է բերվում», որ նման ագրեսիայից հետո անցանկալի հետեւանքների մեղքը կրկին գցեն ռուսների գրպանը։

Ինչ վերաբերում է զինված ուժերում կադրային տեղափոխություններին, նշենք, որ ԳՇ պետի 3 նոր տեղակալ նշանակվեց, 3 վարչության ղեկավարներ փոխվեցին։ Ավելի քան 30 տարի ԶՈՒ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած 61-ամյա գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին ԳՇ պետի տեղակալի պաշտոնում փոխարինելու է 46-ամյա Արթուր Երոյանը։ Անցած 3 տարիներին Երոյանը ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան՝ մինչ այդ զբաղեցնելով մի շարք հրամանատարական պաշտոններ։ Մեր աղբյուրներն ասում են, որ Երոյանին պատրաստում են ԳՇ պետի պաշտոնի համար, նա Սուրեն Պապիկյանի սիրելի եւ մտերիմ զինվորականներից է, իսկ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր պետ նշանակվեց խաղաղապահ բրիգադի հրամանատար Արսեն Մանգասարյանը,  ով այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի դեկտեմբերին։ Քոչունցի ազատումից հետո անմիջապես դաշտ նետվեցին լուրեր, թե նա անցնում է քրեական գործով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Արթուր Երոյանից բացի, ԳՇ պետի եւս 2 նոր տեղակալներ նշանակվեցին՝ Կարեն Գրիգորյանը եւ Թեմուր Շահնազարյանը։ Կարեն Գրիգորյանին անցած տարի Սահմանադրության օրվա առթիվ Փաշինյանը գեներալի կոչում շնորհեց` նա զբաղեցնում էր  ԶՈՒ  ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը։
Կադրային «ռակիրովկաները» ՊՆ-ում առաջիկայում շարունակվելու են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

 

Լուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը
Ամենադիտված