Կուրսկում ուկրաինական անօդաչուների հարվածի հետևանքով խոշոր նավթապահեստ է այրվում (տեսանյութեր)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրսկի մարզում լույս փետրվարի 15-ը նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ ՌԴ իշխանությունները հայտարարել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
«Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։ Բոլոր հատուկ ծառայությունները տեղում աշխատում են։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- ասել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը:
Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար այրվում են նավթային պահեստներ ու նավթավերամշակման գործարաններ։ Այսպես, փետրվարի 9-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավթավերամշակման երկու գործարանի՝ Իլսկի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարաններին։ Խոշոր հրդեհ է բռնկվել Իլսկի նավթավերամշակման գործարանում: Իսկ փետրվարի 3-ին, հրդեհ էր բռնկվել Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում։ Ավելի վաղ հզոր հրդեհ էր բռնկվել Տուապսեի նավթի պահեստում։