Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն աղետալի հետևանքները, որը կբերի Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու մասին, որը, սակայն, ենթադրում է ոչ թե գործող Սահմանադրության կոսմետիկ փոփոխություն, այլ լիովին նոր Սահմանադրություն: Այն հնարավոր փոփոխությունները որոնք կարող են տեղի ունենալ Մայր օրենքում և որոնք չեն էլ հերքվում իշխող քաղաքական ուժի կողմից, ռեզոնանս են առաջացրել հանրության և փորձագետների շրջանում: Gallup-ի մեկ ամիս առաջ անցկացած հետազոտության մասնակիցների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Հանրության տրամադրության վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները չեն էլ հերքում, որ Սահմանադրության փոփոխության գործընթացը թելադրված է իրենց կողմից:

Հաշվի առնելով հանրության տրամադրությունները՝ Փաշինյանը կարող է լուրջ խնդրի առջև կանգնել, եթե գործը հասնի հանրաքվեին: Բանն այն է, որ ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված նախագիծն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ ԿԸՀ պաշտոնական ամփոփագրի, 2,591,316 էր: Սա նշանակում է, որ հանրաքվեի դրված հարցը կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 648 հազար քաղաքացի, ինչը, համաձայնեք, գրեթե անիրական է: Եվ հենց այդ հանգամանքը հասկանալով՝ Փաշինյանը որոշել է գնալ խորամանկության և փոխել օրենքն իր նպատակներին հասնելու համար: Այսպես՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանրաքվե չի կարող անցկացվել Ազգային ժողովի ընտրությունների օրը: 

Փաշինյանը հանրաքվեն և ԱԺ արտահերթ ընտրությունները մեկտեղելու և նույն օրը անցկացնելու նպատակով պատրաստվում է փոփոխել օրենքի այս կետը: Նա քաջ գիտակցում է, որ իշխող քաղաքական թիմն այլևս չունի աջակցության այն աստիճանը, որն ուներ 2018-ին, իսկ իր վարկանիշն ամիս առ ամիս գահավիժում է: Եթե հանրության առջև դրվի միայն հանրաքվեն, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ քանակի ձայն չի հավաքվելու և Փաշինյանի նախաձեռնությունը տապալվելու է: Մինչդեռ արտահերթ ընտրությունների հետ սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող է հնարավորություն ընձեռել՝  «սղղացնել» և այն ազգակործան նախագիծը, որն առաջ է քաշել Փաշինյանը:

Ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը միայն ու միայն սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելն է, օրակարգ, որը մերժվում է հանրության մեծամասնության կողմից և աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:  Այսպես, նոր Սահմանադրությամբ խմբագրվելու է Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: 

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որից նույնպես նոր Սահմանադրությամբ հրաժարվելու է «նոր Հայաստանը», ապա դա ուղղակի դառնալու է համազգային խայտառակություն: Եթե Հայաստանը, որը  ցեղասպանության զոհ է, հրաժարվի դրա միջազգային ճանաչումից, ապա կստացվի, որ թուրքական նարատիվը՝ հարցականի տակ դնելու ցեղասպանության փաստը, դուրս կգա ճիշտ: Այսինքն՝ Փաշինյանը թուրքերի ձեռքը կարող է դնել այնպիսի քարոզչական կռվան, որը կզրոյացնի երկար տասնամյակների հայոց պայքարը՝ տեղ բացելով նոր ցեղասպանության:

Թուրքիայի սիրտը շահելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է հրաժարվել նաև Արարատից, փոխել ՀՀ զինանշանն ու օրհներգը: Բացի այդ, հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով նոր Սահմանադրությամբ վերացվելու է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու կարգավիճակը: Արդեն իսկ կարող ենք նկատել, թե ինչ արշավ են սկսել իշխանությունները հոգևորականների և եկեղեցու դեմ:

Հայաստանի Սահմանադրության արժեբանական ու գաղափարական հիմնասյուները վերացնելուց ու դրանով արտաքին քաղաքական խնդիրներ լուծելուց, Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում ունի խիստ անձնական, սեփական իշխանությանը վերաբերող հաշվարկ:  Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հրաժարվել ներկայումս գործող կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից և ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն։ Ներկայիս Սահմանադրությամբ ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել խորհրդարան մուտք գործած այլ՝ ամենաշատը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում:  Այժմ հրաժարվելով գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից՝ առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն՝ երկու տարբերակով՝ կա՛մ երկրի նախագահը կարող է ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կա՛մ, ըստ երկրորդ տարբերակի, կարող է կիրառել Երևանի քաղաքապետի ընտրությանը նման մեխանիզմ և որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այսինքն՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով։ Այս նորամուծության դեպքում իշխանությունը, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը, ֆորսմաժորների բացակայության պարագայում հնարավորություն կստանա գործնականում հավերժ նշանակվել վարչապետի պաշտոնում։

Ըստ էության, Փաշինյանն այժմ ցանկանում է ստանալ Արևմուտքի համաձայնությունը և իրականացնել վերը նշված ծրագիրը: Իսկ ծրագիրը կայանում է այնպիսի Սահմանադրություն ունենալու մեջ, որ լեգիտիմության հարց լուծի, և, որ տեղավորվի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից բխող տարածաշրջանային տրամաբանության մեջ: Ինչպես տեսնում ենք, այդ նպատակին հասնելու համար Փաշինյանը չի խորշում նաև օրենքներն իր քաղաքական շահերին համապատասխան փոփոխելուց և խմբագրելուց: Սակայն, ակնհայտ է, որ անգամ հանրաքվեն և ընտրությունները մեկտեղելու դեպքում էլ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, այն պարզ պատճառով, որ հանրության մեծամասնության մոտ այլևս սպառվել է վստահության պաշարը գործող իշխանությունների հանդեպ և նրանք հակված են աջակցել ոչ թե Փաշինյանի և նրա թիմի արկածախնդրություններին, այլ ցանկանում են դաշտում տեսնել նոր գաղափարներով և պետականամետ կեցվածքով նոր դեմքեր և նոր ուժեր:

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված