«Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող մի խումբ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։
Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2024 թվականի փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:
Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ: Ավելին՝ https://shorturl.at/aAP24