Դիլիջանի թունելի մոտ խոշոր վթարի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի (Ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԴիլիջանի թունելի հարեւանությամբ նախօրեին՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի:
Ոստիկանության փոխանցմամբ, ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» եւ «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղեւորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ ապրիլի 11-ին, պարզվել է, որ Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Daweoo Corando մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Նազարյանը, նրա ուղեւորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Շաքե Տ.-ն, Երեւան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Կ.-ն, 27-ամյա Արգիշտի Թ.-ն, 25-ամյա Վազգեն Պ.-ն, 31-ամյա Տաթեւիկ Հ.-ն, 24-ամյա Արմինե Յ.-ն, 26-ամյա Գոհար Ք.-ն, 56-ամյա Գայանե Բ.-ն, 63-ամյա Արեւիկ Գ.-ն։
Աղբյուրի տվյալներով, «Տավուշ» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր վիրավորներն աշխատում են ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 08:30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարեւանությամբ, բախվել էին Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Ե.-ի վարած Daewoo մակնիշի 15 ԼՍ 211 համարանիշի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Ճ.-ի վարած Volkswagen Crafter մակնիշի 045 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Daewoo-ի վարորդը, նրա ուղեւորներ 57-ամյա Հենրիկ Ե.-ն ու 55-ամյա Ջեմմա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սեւանի բժշկական կենտրոն: