Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր պակաս, զամմինիստրի պես ապրում էիր, էլի...»:

Հիմա իսկը էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Վահան Քերոբյանինն է: Ամենևին նկատի չունենք, թե Վահան Քերոբյանը թաթախված է կոռուպցիոն բնույթի արարքներում, ինչպիսիք նրան մեղսագրվում են՝ դատելով պաշտոնական լրահոսից ու նրան «տնային կալանքի» ենթարկելու որոշումից: Մենք, ի տարբերություն քպական կարկառունների, հարգում ենք անմեղության կանխավարկածը: Դատ կլինի (եթե իհարկե, բանը դատի հասնի), դատաքննություն կլինի (եթե այն փակ չլինի), կիմանանք:

Ինչ վերաբերում է «զամմինիստրի պես ապրելու» ակնարկին, ապա նկատի ունենք այն, որ Վահան Քերոբյանը, անկախ ամեն ինչից, լինելով հաջողակ բիզնեսմեն, 2020-ի պատերազմից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո համաձայնեց աշխատել ձախողված, պարտության խորհրդանիշ դարձած, ձախորդություն, փորձանք, ավեր բերող Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնեց դառնալ նրա ձևավորած կառավարության առանցքային նախարարներից մեկը, ստանձնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Այստեղ նույնիսկ խոսքը սոցիալական վիճակի մասին չէ, այլ այն մասին, որ նա ինքն էլ տեսնում էր, որ այդ կառավարության օրերը, պատկերավոր ասած, հաշված են: Համենայն դեպս, Վահան Քերոբյանը պատրանքներ չուներ, և նրա՝ նման ընկալման մասին են վկայում նրա իսկ ձևակերպումները, որ արել է իր հրաժարականի հայտարարության կամ գրառման մեջ: Ահավասիկ, բաց թողնենք հեքիաթային ժանրին պատկանող «գլուխգովանության» հատվածներն ու չզլանանք և Վահան Քերոբյանի հրաժարականի հանրային տեքստի միայն այդ հատվածը մեջբերենք բառացի. «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:

Լավ, ամենը կամ շատ ու շատ բաներ դնում ենք մի կողմ, հապա էլ ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ հանուն ինչի՞ էիր «արանքը ճղած» ընթանում դեպի մի քանի օրվա կյանք ունեցող կառավարություն, իսկապես՝ մի՞թե «կապիտուլյանտ կառավարության» անդամ լինելը մի առանձնահատուկ գայթակղություն էր, որին անհնար էր դիմադրել:

Հա, ու անխուսափելիորեն, շատերը հենց այս՝ սոցիալ-կենցաղային ընկալման տիրույթում (նորմալ տիրույթ է, ի դեպ) վերծանեցին Քերոբյանի ասածն ու քիչ առաջ մեր նշածի տարբերակով հարցեր ու մեկնաբանություններ շրջանառեցին:

Բայց, մեր կարծիքով, Վահան Քերոբյանի այդ արտահայտությունը ոչ թե սոսկ հիշեցում էր, այլ առաջին հերթին կոնկրետ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին: Ակնարկ էր առ այն, որ, ա՛յ Նիկոլ Փաշինյան, այն օրերին, երբ քո իշխանության օրերը, թվում էր, թե հաշված են, Վահան Քերոբյանը, այլ վահանքերոբյաններ ևս, կանգնեցին քո կողքին, օգնեցին քեզ, որ դուրս գաս ծանր վիճակից ու բունկերից (Օնիկ Գասպարյանի ականջը կանչի), մի խոսքով...

Իսկ հիմա, երբ Վահան Քերոբյանն է հայտնվել անախորժ իրավիճակում, Նիկոլ Փաշինյա՛ն, դու իրեն «փուռն ես տալիս»՝ ժողովրդական բառուբանով ասած:

Հետաքրքրաշարժ ակնարկ է, անկեղծ ասած: Բայց ախր այն ո՞ւմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանի՞ն: Լո՞ւրջ:

Այսինքն (չնայած, ի՞նչ «այսինքն», երբ փաստն ակնհայտ է), Հայաստանում կան անձինք, որոնք ամենայն լրջությամբ կարծում են, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ, չանվանարկվե՞լ, չվարկաբեկվե՞լ, «չքցվե՞լ», «փուռը չգնա՞լ»: Ինչպիսի՜ անլրջություն:

Մնում է միայն զարմանալ, թե նման ընկալումային հատկանիշներով Վահան Քերոբյանն ինչպես է բիզնես հիմնել ու այն զարգացրել, այն էլ՝ իր ու իր նախկին շեֆ Փաշինյանի կողմից «բոբոյացված» նախկինների ժամանակ:

Հարցը, սիրելի ընթերցող, ամենևին էլ Վահան Քերոբյանի անձը չէ՝ առանձին վերցրած: Նրա անձը հիմա առաջին հերթին Փաշինյանի քննչական կոմիտեին է հետաքրքիր: Ուշագրավն այս ամենի մեջ այն է, ինչ կոչվում է Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատ», եթե կուզեք՝ «Փաշինյանի կառավարություն», եթե դա էլ չեք հավանում, ապա՝ «Փաշինյանի իշխանական թիմ»: Անվանեք՝ ինչպես կկամենաք: Բայց հարցն այն է, որ այդ «թիմում» տակավին կան տարբեր անձինք, պաշտոնավոր և ոչ այնքան, որ կարծում են, թե կարելի է լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, և դա անհետևանք կանցնի: Հետո չէ, դա հասկանալի է, այլ հընթացս, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինի: Կամ՝ երբ կոնկրետ անձն այլևս Նիկոլ Փաշինյանին պետք չլինի: Կյանքը շարունակաբար նորանոր օրինակներ է մատնացույց անում, ինչը միայն ընդգծում է օրինաչափությունը:

Խնդիրն այստեղ նույնիսկ կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կամ դրա իմիտացիան չէ: Կա մեղավոր, պետք է պատժվի: Ասելիքը բացարձակ այլ է:

Մի առիթով ասել ենք (ոչ մեկ անգամ, ի դեպ), բայց մի հատ էլ կրկնենք. Նիկոլ Փաշինյանի համար չկան մերձավորներ (քաղաքական), չկան զինակիցներ, չկա թիմ: Նիկոլ Փաշինյանի համար միշտ եղել է ու կլինի միայն ինքը, միմիայն ինքը, բացառապես ինքը: Իսկ մնացածը, առաջին հերթին՝ իր կողքին գտնվողները, «գործիքներ» ու «քավության նոխազներ» են, իր անձնական ու քաղաքական շահերն սպասարկողներ են, ըստ անհրաժեշտության զոհաբերվողներ են, մի խոսքով՝ այն են, ինչը ռուսերենում բնորոշվում է որպես՝ «ռասխոդնի մատերիալ», բայց եթե այդքան կոշտ չասենք, ապա՝ նրա քաղաքական խաղերի ու խաղիկների «մանրադրամ»:

Նիկոլ Փաշինյանն առանց երկմտելու «կքցի» յուրաքանչյուրին ու բոլորին՝ նայած հանգամանքին, թե ինչ վիճակում կլինի, ինչ վտանգներ կամ սպառնալիքներ կտեսնի իր իշխանությանը, որից չպոկվելու ուխտ է, թերևս, արել: Ինչպես ասվում է, ոչ մեկը չի պլստալու, ըստ որում, չի պլստալու նաև ժողովրդի առաջ պատասխան տալուց:

Ու որքան արագ դա սկսեն հասկանալ նրա կողքը կանգնած ու նրա հետ երկիրը աղետի տանողները, այնքան լավ թե՛ իրենց, թե՛ երկրի համար: Սկսեցինք անեկդոտով, իսկը առակով ամփոփելու վիճակ է: Հիշո՞ւմ եք այն հինավուրց առակը, երբ առյուծը հարցնում է, թե ինչն աղվեսին սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել որսավարը: Եվ աղվեսը պատասխանեց, թե գայլի դուրս թռած աչքերը իրեն սովորեցրեցին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
Ամենադիտված