Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեհրանում կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը։ Արցախի հիմնահարցն ու կորուստը, ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփյոււռք հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, առկա մտահոգությունները, ապագա հնարավոր զարգացումներն ու հայկական կողմի անելիքներն այն թեմաներն էին, որոնք քննարկվել են Թեհրանում՝ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 15-16-ը, Հայ հասարակական միության (Հայ ակումբ) սրահում կազմակերպված «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանից, Արցախից հրավիրված բանախոսներ, ՀԱԵ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչներ և ազգային մարմիններ: Խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության եւ ինքնիշխանության պահպանման համար»:

Հայ դատի հանձնախմբի հրավերով խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հյաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գլստյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են.

● համազգային ճգնաժամը դիմագրավելու գործում Հայ Առաքելական եկեղեցու կարողություններին, եկեղեցու դեմ տարվող արշավին,

● առկա պայմանների եւ իրականության պարագայում Հայ դատի պայքարի նորօրյա թիրախների ճշգրտմանը, ռազմավարության եւ մարտավարության մշակմանը

● ՀՀ ներքաղաքական իրավիճակին, առկա ճգնաժամը հաղթահարելու գործում ընդդիմության անելիքներին,

● տարածաշրջանային խնդիրներին, դրանց աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:

● բռնագաղթված արցախահայության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակին եւ Արցախի Հանրապետութեան պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարևորությանը:

ՀՀ-ից ժամանած գործիչները Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում նաև փակ ձևաչափով հանդիպումներ մտքերի փոխանակումներ են ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ:

«Հայ դատն այսօր» խորհրդաժողովը Հայ դատի Թեհրանի հանձնախմբի ամենամյա միոջցառումն է, որը կազմակերպվում է ավելի քան 15 տարի անընդմեջ։ Այն կարևոր նշանակություն ունի իրանահայ համայնքի կյանքում, որին ամեն տարի մասնակցում են հեղինակավոր գործիչներ, փորձագետներ՝ քննելու հայության ներկա կացությունը և լուծումներ գտնելու առակ խնդիրների համար։

Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. Խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  
Ամենադիտված