Ինչպիսին կլինի iPhone 8-ի դիզայնը. հրապարակվել են առաջին սխեմատիկ պատկերները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Խնձորային» ընկերության օգտատերերն սպասում են նոր iPhone 8-ի վաճառքի սկզբին: Բնականաբար, համացանցում մշտապես տարբեր արտահոսքեր կհայտնվեն ՝ կապված նոր սմարթֆոնի դիզայնի կամ ֆունկցիաների հետ:
Ինչպիսին կլինի iPhone 8-ի դիզայնը Առաջինը, որն աչքի է ընկնում, դիսպլեյի մոդուլն է, որն այժմ զբաղեցնում է առաջնային պանելի գրեթե ողջ տարածքը՝ բացառությամբ վերևից և ներքևից ոչ մեծ գծերի: Ենթադրաբար, էկրանի անկյունագիծը կկազմի 5,8 դյույմ:
Այն էապես տարբերվում է iPhone 7 Plus-ից. օբյեկտիվները տեղադրված են ոչ թե հորիզոնական, այլ՝ ուղղահայաց:
Եվս մեկ նորարարություն՝Smart Connector ինտերֆեյսի ավելացում, որն օգտագործվում է iPad Pro պլանշետներում և թույլ է տալիս լիցքավորել սարքը՝ չհանելով Lightning-միակցիչը:
Նշենք, որ նոր սմարթֆոնը կներկայացվի այս տարվա սեպտեմբերին: