Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ. Մեժլում Մեժլումյան
ՍՊՈՐՏՀայաստանի ազատ ոճային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուց հետո, լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ: Վստահ եմ՝ ավելին կարող էի: Երևի՝ փորձի պակասը խանգարեց. Մեծահասակների պայքարում առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի առաջնության: Լավ էի պատրաստվել: Կաշխատեմ հաջորդ անգամ փոխել մեդալի գույնը՝ ոսկով»,- ասել է Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ ամենաբարդ գոտեմարտն անցկացրել է սփոփիչում՝ վրացի մրցակցի դեմ:
Հիշեցնենք՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլում Մեժլումյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Նիկլաս Շտեշելի հետ և 7:5 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել: