Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿՀ-ում փորձել են կտրել Մեխակ Հարությունյանի կոկորդը. ի՞նչ կապ ունի Նորատուսցի Ալիկը

ԻՐԱՎՈՒՆՔ

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանությունից հետո իրավիճակը չի հանդարտվում. փորձել են սպանել գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին:

Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանը: Վերջինիս օրեր առաջ՝ մարտի 25-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են սպանել: Այս դեպքի վերաբերյալ թեեւ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ էր տարածել, սակայն այդպես էլ չէր նշել, որ կալանավոր Մ. Հարությունյանը նույն ինքը՝ Մեխակ Հարությունյանն է:

Մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել Մեխակ Հարությունյանին: Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է: Այս դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։ Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Մեր տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Վերջինս, սակայն, միայնակ չի գործել. նրան «օգնության է հասել» մեկ այլ դատապարտյալ եւ փորձել սահմանափակել ՔԿՀ աշխատակցի շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից եւ շտապել դեպի Մեխակ Հարությունյանի խուց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ երկու դատապարտյալներին մեղադրանք է առաջարդրվել. մասնավորապես Հ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ նույն ՔԿՀ-ի մյուս դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձին օժանդակելը) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեր տեղեկություններով, Մեխակ Հարությունյանն այս գործով արդեն իսկ տուժող է ճանաչվել: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ մեր զրույցում պաշտոնապես հաստատեց, որ տուժողը Հայկ Հակոբյանի սպանության գործով մեղադրյալն է: Նա հավելեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են այլ ՔԿՀ, որը հրապարակման ենթակա չէ: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի պանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է:

Նորատուսցի Ալիկը կալանավորվել է 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում եւ նա պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հենց այդ պատճառով էլ Մեխակ Հարությունյանին կալանավորելուց հետո նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալին անվտանգության նկատառումներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Մեր զրույցում երեկ Պետրոսյանը չցանկացավ Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի վերաբերյալ խոսել՝ նշելով, որ դեռ որեւէ տեղեկություն չի կարող հայտնել:

Ինեսա Պետրոսյանը, սակայն, մայր գործի՝ փոխմարզպետի որդու սպանության գործով որոշ փակագծեր բացեց: Մեխակ Հարությունյանը մեղադրվում է դիտավորությամբ Հայկ Հակոբյանին սպանելու մեջ: Պետրոսյանը, սակայն, համաձայն չէ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ այն մասով, որ Մեխակ Հարությունյանը Հայկ Հարությունյանին դիտավորությամբ կյանքից չի զրկել: Որպես իր խոսքերի հիմնավորում, պաշտպանը նշեց. «Ինչպես գիտենք, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի հունվարի 7-ին Գավառ քաղաքում: Բայց մինչ այդ նախորդել են մի քանի դեպքեր. մասնավորապես հունվարի 6-ին Հայկ Հակոբյանի կողմից Մեխակ Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կշտամբում, վիճաբանություն: Նա կանգնեցրել է Մեխակի մեքենան, նկատողություն է արել՝ ասելով, թե լավ չի վարում: Ի դեպ, նշեմ, որ Մեխակ Հարությունյանը ընդամենը 19 տարեկան երիտասարդ է, իսկ Հայկ Հակոբյանը՝ 29, այսինքն՝ տասը տարով իմ պաշտպանյալից մեծ: Նա անընդհատ փորձել է նվաստացնել Մեխակ Հարությունյանին, կտրել նրա ճանապարհը եւ ամեն կերպ փորձել վերջինիս ենթարկեցնել իրեն: Իսկ Մեխակ Հարությունյանը ամեն անգամ փորձել է խույս տալ այդ ամենից, որպեսզի նրա հետ չառնչվի, խոսակցության չբռնվի, բայց կարծես թե եղել են դեպքեր, որ դա նրա մոտ չի ստացվել: Հունվարի 6-ին, կանգնեցնելով Մեխակի մեքենան, Հայկ Հակոբյանը իմ պաշտպանյալին մեքենայից քարշ տալով հանում է դուրս, տանում է մի տեղ նեղ արանք, ապտակում է, մեծ վիճաբանություն է տեղի ունենում, որից հետո Մեխակը նստում է մեքենան, քշում գնում է: Ամեն անգամ Մեխակին տեսնելով նա ամեն կերպ փորձել է նվաստացնել»: Հունվարի 7-ը, զատկի հաջորդ օրն է եղել՝ գերեզման այցելու օրը: Պաշտպանի խոսքով՝ Մեխակ Հարությունյանը այդ օրը նորմալ տրամադրությամբ է եղել, հորաքրոջ հետ այցելել է իրենց հարազատի շիրմաքարին: «Հետո եկել են հորաքրոջ տուն, սակայն Մեխակը ուզել է մենակ մնալ, թողել դուրս է եկել: Գնացել է գազ լիցքավորելու, բայց մոտակայքում գտնվող գազասարքում վթար է տեղի ունեցել: Գավառում պտտվել է, ուզել է գնալ Նորատուս. Նորատուսի ճանապարհին վթար է եղել, մեքենաները շատ դանդաղ են ընթացել, Մեխակ Հարությունյանը հակառակ ուղղությամբ է մտել՝ դիմացից գալիս է եղել Հայկ Հակոբյանը: Այդ ճանապարհը նեղ է եղել եւ երբ իրենք հանդիպել են այդ նեղ ճանապարհին, Հայկ Հակոբյանը ստիպել է, որ Մեխակ Հարությունյանը կանգնի, ազդանշան է տվել, որից հետո պատուհանը իջեցրել է եւ Մեխակի համար շատ անկանկալ ձեւով Հայկը իր մոտ գտնվող ՏՏ տեսակի ատրճանակը բարձրացրել է վերեւ. այդ ժամանակ 19-ամյա Մեխակի մոտ բնականաբար առաջին պահին ինքնապաշտպանություն է տեղի ունեցել եւ մեքենայի մեջ գտնվող զենքը, որ նա պետք է տաներ եւ հանձներ, վերցրել է եւ չհասկանալով՝ ինչ է անում, սկսել է կրակել: Ի դեպ, դեպքի վայրի զննությամբ ՏՏ տեակի ատրճանակը հայտնաբերվել է Հայկ Հակոբյանի ոտքերի մոտ, դա փաստ է»,- մանրամասնեց Ինեսա Պետրոսյանը:

Նշենք, որ Մեխակ Հարությունյանը նաեւ մեղադրվում է ապօրինի զենք պահելու, կրելու մեջ: Փոխմարզպետի որդու սպանությունից հետո իրավիճակը Նորատուսում մինչ այսօր շարունակվում է լարված մնալ:

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»
Ամենադիտված