Բավարիան հայտարարել է, որ Տուխելը կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հեռանալու մասին։
Ակումբը և մասնագետը համատեղ որոշել են խզել համագործակցությունը, որն ի սկզբանե նախատեսված էր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Տուխելը կհեռանա «Բավարիայից» այս մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023 թվականի մարտին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Բունդեսլիգայի 2022/2023 մրցաշրջանի չեմպիոնությունը։
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 22 տուրից հետո «Բավարիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով ութ միավորով:
Աղբյուր ArmSport.am