Հայ պատանի շախմատիստները երկրորդ տեղն են գրավել միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏՌուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացված «Кубок Интеллект Академии» մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աբովյանի շախմատի դպրոցի թիմը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարին մասնակցել են Գարիկ Շառաջյանը, Արման Ասլանյանը, Գարիկ Թորոսյանը, Գնել Աբգարյանը և Սվետլանա Ցուգունյանը: Թիմի ավագն էր Նաիրա Մովսիսյանը:
Հայ պատանիները տարել են 7 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: