Զապորոժիե ԱԷԿ-ն անջատվել է վերջին արտաքին էլեկտրահաղորդման գծից. ՄԱԳԱՏԷ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶապորոժիեի ատոմակայանը երեքշաբթի օրը կորցրել է կապն իր վերջին արտաքին պահուստային էլեկտրահաղորդման գծի հետ։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Զապորոժիե ԱԷԿ-ը կորցրել է կապը վերջին պահուստային արտաքին էլեկտրահաղորդման գծի հետ և ստանում է իրեն անհրաժեշտ 750 կՎ լարման էլեկտրաէներգիան մեկ գծի միջոցով, ինչը կրկին խաթարում է միջուկային փխրուն անվտանգությունը և հաստատությունում անվտանգայինն իրավիճակը»,- հայտնել է նա ՄԱԳԱՏԷ-ի էջում:
ՄԱԳԱՏԷ-ն դեռ դեկտեմբերի սկզբին նախազգուշացրել էր Զապորոժիայի ԱԷԿ-ի մեկ էլեկտրահաղորդման գծից կախվածություն ունենալու մասին, ինչը կայանը շատ խոցելի էր դարձրել։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ մինչ հակամարտությունը՝ Զապորոժիայի ԱԷԿ-ն ուներ 750 կՎ լարման չորս գիծ, ինչպես նաև մի քանի պահեստային տարբերակներ։