Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ճամփա փակելու «փոխանցիկ դրոշը» Վարդենիսից անցել էր Մարտունի: Եթե Վարդենիսում մարդկանց հուզել էր «պասպորտ սեղանի» կամ՝ ոստիկանության անձնագրային բաժնի փակումը, ապա Մարտունիում հուզումները պայմանավորված էին արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Դե, երևի Փաշինյանը ցանկանում է «հերոսացնել» մարտունեցի «խոպանչիներին», դրա համար էլ նրանց հարկի տակ է դնում: Իսկ մարդիկ էլ չեն գնահատում, որ իրենց ուզում են հերոսացնել: Բողոքում են:

Սա, ինչպես ասվում է, ընթացիկ-լրահոսային շղարշը: Իսկ եթե այդ շղարշը կամ քողը անշտապ բարձրացնենք, ապա կարող ենք նկատել նաև այլ խնդիրներ: Օրինակ՝ կարող ենք նկատել, որ 2021 թվականի հունիսին թե՛ վարդենիսցիների, թե՛ մարտունեցիների մեծ մասը ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, հիմա որ այդ նույն ընտրողներին հարցնես, նրանք կասեն, որ չեն ընտրել, որպեսզի իրենց քաղաքում անձնագրային բաժինը փակվի կամ թշնամին գա ու Վարդենիսի գլխին «թառի», չեն ընտրել, որ կառավարությունը նույնիսկ «խոպանչիների» գրպանը մտնի: Կասեն, որ իրենք լավ մտադրություններ ունեին, լավ ցանկություններ, չգիտես, թե է՛լ ինչ...

Մյուս կողմից՝ ծանր մտորումների առիթ է տալիս, որ փողոց դուրս գալու առիթ են անձնագրայինը փակելը, «խոպանչիներին» հարկելը, ձուկ բռնելն արգելելը, մեքենաների մաքսատուրքերի հետ կապված խնդիրները, բայց ոչ այն հանգամանքը, որ Հայրենիքի մի հատված կորցրեցինք, որ Հայրենիքի մնացյալ հատվածն է վտանգի տակ: Բայց սա այլ խոսակցության, այլ նյութի թեմա է:

Ուղղակի այստեղից ձգվեց այլ մտորումների, այլ դիտարկումների քարավանը: Նիկոլ Փաշինյանին 2018-ին չէին ճանաչում շատերը. նույնիսկ նրանք, ովքեր նրա ընտանեկան թերթի մշտական ընթերցողներն էին, չէին կարող ասել, թե ճանաչում են նրան: Քիչ թե շատ ճանաչողները, որոնց թիվը, հասկանալի է, շատ փոքր էր, ասում, զգուշացնում էին, բացատրում էին, որ նրան չի կարելի ոչ միայն երկիր, այլև, առհասարակ, որևէ կառույց վստահել: Ասում էին՝ կործանելու է, աղետի է մատնելու: Հասկանալի է, որ նույնիսկ ճանաչողները չէին կարող պատկերացնել աղետի այսպիսի մասշտաբները, բայց ձախողումների, ավերումների մասին զգուշացնում էին:

Բայց տասնյակ ու տասնյակ հազարավորների, հարյուր հազարավորների՝ էյֆորիայի մեջ ընկած «Նիկոլ վարչապետ» վանկարկումների տակ այդ զգուշացումները հաճախ չէին էլ լսվում: Ավելի ստույգ՝ անտեսվում էին: Սա չենք նշում որևէ մեկին, այսպես ասած, «երեսով տալու» կամ մեղադրելու համար: Ամենևին: Պարզապես հիշեցնում ենք, որ այդպիսին էր վիճակը «թավշահեղափոխական» 2018-ին:

Դե, չէին ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտեին՝ ինչերի է ընդունակ, չէին պատկերացնում: Նույն 2018-ին արտահերթ էլ ընտրեցին...

Կարո՞ղ էին մարդիկ սխալվել նույն Փաշինյանի հարցում: Իհարկե: Կարող էին մոլորվել: Այն էլ՝ ինչպե՜ս: Ի վերջո, մարդիկ ինչ-որ բան էին փնտրում, նորություն, արդարություն, էլի բաներ...

Բա՛յց: Դա՝ մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը: Փաշինյանական պարտության, կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրման օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ը, շատ կոնկրետ ու դաժան ջրբաժան է: Այն ջրբաժանը, որ ակնարկել ենք վերնագրում: Ու այն ջրբաժանը, որն անուղղակի ակնարկել էինք նաև էկոնոմիկային նախկին նախարար, այժմ՝ «տնային կալանավոր» Քերոբյանի մասին անդրադարձում:

Մինչև այդ, իհարկե, այլ խնդիր է, շրջադարձելի, «փոշմանելի», ինչ-որ տեղ՝ հասկանալի:

Բայց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելը, նրան սատարելը, նրան ընտրելը, առավել ևս նրա կառավարության կամ իշխանության մաս կազմելը արդեն շատ կոնկրետ ցուցիչ է, թե ում հետ կամ ինչ երևույթի հետ գործ ունենք:

Բայց նրանք կա՛ն, կա՛ն այդ մարդիկ:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա Արցախը հանձնեց մարդակեր ու հակահայ թշնամու հոշոտմանը, երբ հրաժարվեց պաշտպանել Արցախի հայությանը:

Մարդիկ, որոնք նույնիսկ այդքանից հետո 2021 թվականին քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին: Բայց այս թեման առանձին քննելիք է:

Ուրեմն, ինչո՞ւ վերոնշյալ մարդիկ մնացին ու դարձան Նիկոլ Փաշինյանի հենարանը: Ավելին, ինչո՞ւ ոմանք նոր եկան «համալրելու» նրա իշխանությունը: Չգիտեմ, իսկապես անհնար է որևէ ողջամիտ բացատրություն գտնել դրան:

Գուցե փո՞ղը, ի մասնավորի՝ պարգևավճարները, մի քանի օրով կամ մի քանի ամսով ինչ-որ պաշտոն ունենա՞լը, մանդա՞տը՝ հաշվի առնելով նրանց մեծ մասի անցյալը, գուցե վա՞խը, գուցե «մեկ նպատակով շղթայված լինե՞լը», «կոլեկտիվ մեղքի զգացողությո՞ւնը»... Տարբերակները քիչ չեն:

Այ, այստեղ էլ ի հայտ է գալիս ճամփաբաժանը: Այն բոլորիս է վերաբերում, անշուշտ: Բայց հիմա այն ամենից շահ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ մնացած կարծեցյալ «յուրայիններին»: Նրանք պետք է ընտրություն կատարեն: Գուցե դեռ ուշ չէ, չնայած, կրկնենք, մինչ 2020 թ. նոյեմբերի 9-ը այլ է, հետոն՝ այլ...

Եվ մի փոքր էլ՝ «բաժանաջրի» մասին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը շանս ունենա: Դա արդեն 3 ու ավելի տարի է ակնհայտ: Փաշինյանը չի հեռանում: Նա որոշել է մինչև վերջ կառչած մնալ վարչապետի աթոռին: Ակնհայտ է, որ բոլոր ոչ իշխանական շրջանակները պետք է միավորեն ջանքերը, պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր տարաձայնությունները, որպեսզի կարողանան հեռացնել Փաշինյանին, որը, հենց ընդդիմախոսների, ընդդիմադիրների, պարզապես իրականությունը լիարժեք ընկալողների տեսանկյունից, ուղղակի սպառնալիք է Հայոց պետականության ու հայության հետագայի համար:

Բայց ահա հենց այդ կետում արդեն մի քանի տարի «բուքսավատ» է, այն է՝ տեղապտույտ: Ավելին, ժամանակ առ ժամանակ սկսում են տարաբնույթ քննարկումներ՝ «տիտղոսային ընդդիմությունն այսպես, տիտղոսային ընդիմությունն այնպես» (որտեղից էլ պեղում են նման ձևակերպումներ), «ո՞վ բերեց Նիկոլին», «ո՞վ քվեարկեց խորհրդարանում Նիկոլի օգտին», «ո՞վ կար Հանրապետության հրապարակում», «ո՞վ է ժպտացել Նիկոլի ընտրվելու օրը» և այլն, և այսպես շարունակ:

Կրքեր են բորբոքվում, սոցցանցերում լուրջ դեմքով քննարկումներ են ընթանում:

Այ, դա էլ «բաժանաջուրն» է: Այսինքն, դա այն «ջուրը» կամ դատարկ թեման է, որն ասպարեզ նետելով՝ տորպեդահարվում են միավորման, պայքարելու, արդյունքի հասնելու նախնական իմպուլսները, ավելին՝ խորացվում են տարաձայնությունները, իսկ դա միայն ձեռնտու է իշխանությունից կառչած Փաշինյանին:

Հենց «բաժանաջուրը» մի կողմ դնենք, Փաշինյանից «բաժանվելը» կդառնա «տեխնիկայի հարց»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին
Ամենադիտված