Բաքվում շուքով դիմավորել են Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ձերբակալված, ապա ազատ արձակված Քամիլ Զեյնալլին (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու:
Նա ադրբեջանական AZAL ավիաընկերության չվերթով Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մեկնել է Բաքում, ինչի մասին հայտնել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
Ըստ Բյուլբյուլօղլիի՝ Ադրբեջանի դեսպանատունը հսկայական ջանքերի և ինտենսիվ բանակցությունների գնով է կարողացել ռուսական կողմին համոզել Հայաստանի քննչական մարմինների կողմից ներկայացված մեղադրանքի «անհիմն» լինելը և հասնել Ադրբեջանի քաղաքացու ազատ արձակման և հայրենիք վերադարձին:
Նշենք, որԶեյնալլին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել էր հայ ծերունու կոկորդը: Հայաստանի իշխանությունները նրա նկատմամբ սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում են հայտարարել:
Նախօրեին Զեյնալլին Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմել էր, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել էր ադրբեջանցին:
Նրա խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից: Ադրբեջանցին աջակցություն էր խնդրել իր երկրի պետական կառույցներից:
Զեյնալլին պետք է այսօր ՌԴ-ում դատարանի առջև կանգներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live