Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը մեղադրվում է 20.000 եվրոյով և 5.000 դոլարով 2 երեխաների վաճառել փորձելու համար․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Դիանա. Գ․-ն ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20.000 եվրոյով և 5.000 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել երկու երեխաների։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ հանցագործությունը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով: Մեղադրանքի կողմը պնդում է նաև, որ, բացի այդ, Դիանա. Գ.-ն կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը և պատկանելությունը:

Ըստ դատախազության՝ Դիանա․ Գ․-ն, օգտագործելով արտերկրի՝ իրենց քաղաքացիներին որդեգրման հետ կապված օժանդակություն ցուցաբերող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած անձնական հարաբերությունները, շուրջ 15 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունում կատարել է օտարերկրացիների՝ հիմնականում Ֆրանսիայի և ԱՄՆ քաղաքացիների կողմից հայազգի երեխաների որդեգրում, այն է՝ համապատասխան տեղեկատվություն ստացել որդեգրման ենթակա երեխաների մասին, կազմակերպել նրանց և որդեգրման ցանկություն հայտնած անձանց հանդիպումները, նախապատրաստել և պատրաստել որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, դրանք ներկայացրել դատարան և այդ ամբողջ պրոցեսում իրականացրել ֆրանսերեն և անգլերեն լեզուներից հայերեն թարգմանություններ։

«․․․Տարիների ընթացքում իրականացրած իր այդ գործունեության արդյունքում Դիանա.Գ․-ն արհեստավարժ կերպով տիրապետել է որդեգրման գործընթացին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, ինչպես նաև սերտ-մտերիմ հարաբերություններ ձևավորել «Երևանի մանկան տուն» և «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած անձանց, որդեգրման ընթացակարգի հետ կապված կառավարչական լիազորություններ իրականացնող՝ ՀՀ արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, ինչի արդյունքում կարողացել է հաղթահարել այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները և առավել սեղմ ժամկետներում որդեգրումը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ յուրաքանչյուր որդեգրման համար ստանալով ավելի քան 10.000 եվրո»,-նշվում է դատական գործի նյութերում:

Նշվում է նաև, որ 2018-2019 թվականների ընթացքում, երեխայի խնամք ստանձնելու ցանկություն հայտնած անձի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 20.000 եվրոյի դիմաց նախաձեռնել է Հայաստանի մանկատներում գտնվող, որդեգրել ցանկացողի ցանկությամբ՝ մինչև չորս տարեկան առողջ ցանկացած սեռի երեխայի որդեգրումը:

Դիանա․ Գ․-ն փորձել է որպես որդեգրող հաշվառված մյուս անձանցից առաջնահերթության կարգով կազմակերպել երեխայի որդեգրումը, իսկ իր կողմից՝ 20.000 եվրոյի դիմաց երեխայի փաստացի վաճառքը։

Արդյունքում՝ ամբաստանյալը Գյումրու հիշյալ մանկատան տնօրենին միջնորդել է կազմակերպել մանկատան երեխաների և որդեգրել ցանկացողի հանդիպումը՝ նրա կողմից հավանական թեկնածու երեխա ընտրելու նպատակով:

Ընտրվել է նախընտրելի երեխա, որը, սակայն, ինչպես հետագայում է պարզվել, որդեգրման ենթակա չի եղել: 2019 թվականի կեսերին մեղադրյալը որդեգրել ցանկացողին տեղեկացրել է, որ որդեգրման պրոցեսում Կառավարության կողմից նախաձեռնված փոփոխություններով առաջադրվել են լրացուցիչ իրավական գործընթացներ՝ դրանք ներկայացնելով որպես բարդություններ, ինչի հետ կապված չի կարող ավարտին հասցնել երեխայի փաստացի վաճառքը՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներով։

Բացի այդ, Դիանա Գ․-ն 2018-2019 թվականների ընթացքում մեկ այլ անձի է գտել, ով ցանկացել է երեխա որդեգրել։ Վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 5.000 ԱՄՆ դոլարի դիմաց նախաձեռնել է մանկատներում գտնվող, Ռ․ Հ․-ի ցանկությամբ՝ մինչև մեկ տարեկան առողջ աղջիկ երեխայի որդեգրումը։ Նույն պատճառներով գործն ավարտին չի հասել։

Այսպիսով, Դիանա Գ․-ն ծնողական խնամքից դուրս մնացած և Հայաստանի Հանրապետության տարբեր մանկատներում գտնված երկու երեխաների որդեգրման գործընթացը կազմակերպելու միջոցով խնամք ստանձնելու պատրաստակամություն հայտնած անձանց համապատասխանաբար՝ 20.000 եվրոյով և 5.000 դոլարով վաճառելու նպատակով, այդ հարցի շուրջ նրանց համաձայնությունն ստանալուց հետո վերջիններիս առաջադրել է մանկատների խնամքին մնացած երեխաների՝ «գնորդների» համար հնարավորինս նախընտրելի թեկնածուներ, կազմակերպել վերջիններիս հանդիպումներն այդպիսի երեխաների հետ։

«․․․Այսինքն՝ կատարել է երեխաների վաճառքին անմիջականորեն ուղղված դիտավորյալ գործողություններ, որոնք սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով, չեն հասցվել ավարտին, քանի որ առաջինի դեպքում նախընտրած երեխան, ինչպես հետագայում է պարզվել, որդեգրման ենթակա չի եղել, իսկ երկրորդ «գնորդը» նախապատվություն չի տվել ներկայացված երեխաներից որևէ մեկի որդեգրմանը, իսկ հետագայում որդեգրման գործընթացի համար Կառավարության կողմից սահմանվել են, ըստ էության, այդ գործընթացում հնարավոր ապօրինի դրևորումները բացառող լրացուցիչ իրավակարգեր»,-նշվում է գործի նյութերում:

Բացի այդ, ամբաստանյալը, իրականացնելով օրենքով արգելված՝ որդեգրման միջնորդական գործունեություն, երեխաների վաճառք իրականացնելու համար 2016-2019 թվականների ընթացքում ստացել է ընդհանուր ավելի քան՝ առանձնապես խոշոր չափերով՝ 55.000 եվրո, 2018 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում ստացել է կրկին առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 26.050 դոլար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:

Այնուհետև, իր հաշվեհամարին ստացած այդ գումարների հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով Դիանա Գ․-ն դրանց մի մասը փոխանցել է ամուսնու՝ Տ․ Ս․-ի հաշվեհամարին՝ այդ կերպ քաղաքացիական օրինական շրջանառության քողի տակ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ առանձնապես խոշոր չափերով գույքը:

Բացի այդ, մեղադրյալը փորձել է օրինականացնել ևս 40.000 դոլար։ Այդ գումարի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, որպես փոխանցման նպատակ, նշվել է «փոխառություն»՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ճանապարհով՝ երեխաների վաճառքի արդյունքում ձեռք բերված գույքը:

Գործով ներգրավված փաստաբաններից մեկը դիրքորոշում է հայտնել, որ նշված գործն ընդատյա չէ Հակակոռուպցիոն դատարանին։

Փետրվարի 19-ին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշել է գործը, ըստ ընդդատության, փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել
Ամենադիտված