Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հայելի

ՖՈՏՈ

Ամենավաղ արհեստական ​​հայելիները պատրաստվել են փայլեցված սև հրաբխային ապակյա քարից՝ օբսիդիանից, որը կտրված էր լինում շրջանաձև: Նման հայելիների որոշ օրինակներ են հայտնաբերվել Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայում: Դրանց տարիքը թվագրվում է մ.թ.ա. 6000 թվականով: Հին եգիպտացիներն էլ հայելիներ պատրաստելու համար օգտագործում էին փայլեցված պղինձ, իսկ հետևի կողմը զարդանախշում էին։ Հին միջագետքցիները ևս պատրաստում էին փայլեցված մետաղական հայելիներ, իսկ փայլեցված քարից պատրաստված արտացոլող մակերեսները հայտնվել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում դեռ մ.թ.ա. մոտ երկու հազար տարի առաջ: Այսինքն հայելու ի հայտ գալու գործընթացին մասնակցել է ողջ աշխարհը։
Ենթադրվում է, որ մետաղյա մեջքով ապակյա հայելիներ առաջին անգամ հայտնվել են Լիբանանի Սիդոնում մ.թ. առաջին դարում: Այդ դարում հռոմեցաիները ևս ստեղծել են ապակուց հայելի, բայց կապարի ենթաշերտով: Գոգավոր հայելիները հայտնվել են 1240 թվականին։ Ապակե գնդակներ էին փչում, որոնց մեջ լցնում էին հալած կապար, որը հավասար շերտով տարածվում էր ներքին մակերեսի վրա։ Այնուհետև գնդակը բաժանվում էր կտորների: Հետո՝ 16-րդ դարի սկզբին հայելագործները սովորեցին հարթ հայելիներ պատրաստել։ Ապակու տաք գլանը կտրվում էր երկայնքով, և գլորվում պղնձե սեղանի վրա՝ առաջացնելով ապակու թիթեղներ։ Միաժամանակ ամալգամներն են (այլ մետաղների հետ սնդիկի հեղուկ համաձուլվածքներ) սկսել օգտագործել ապակու վրա արտացոլող շերտ ստանալու համար։ Դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին հայելային ապակի արտադրել ոչ թե փչելու, այլ ձուլման մեթոդով։ Հալած ապակին լցնում էին հարթ մակերեսի վրա և գլանով գլորում։ Ֆրանսիական հայելիների արտադրության բացումից հետո հայելիների գները սկսեցին կտրուկ նվազել։ Դրան նպաստեցին նաև գերմանական և բոհեմյան ապակու գործարանները, որոնք ավելի ցածր գնով էին հայելիներ արտադրում: Առանձնատների պատերին, նկարների շրջանակների մեջ սկսեցին հայտնվել հայելիներ։ 18-րդ դարում փարիզցիների երկու երրորդն արդեն ուներ հայելի։ Բացի այդ, տիկնայք իրենց գոտիներին սկսեցին կրել փոքրիկ հայելիներ, որոնք ամրացված էին շղթաներով:
Հայելիների արտադրության մեջ հեղափոխություն առաջացրեց գերմանացի քիմիկոս Յուստուս ֆոն Լիբիգը, ով 1835 թվականին սկսեց որպես արտացոլող շերտ օգտագործել արծաթը: Այդ տեխնոլոգիան ներկայումս էլ գործնականում անփոփոխ դեռ օգտագործվում է հայելիների արտադրության մեջ։
Շատ դարեր շարունակ մարդիկ վախենում էին հայելիներից, որոնց համարվում էին դեպի մյուս աշխարհ տանող դարպաս։ Հունական դիցաբանության մեջ Պերսևսը սպանեց Գորգոն Մեդուզային օգտագործելով հայելու պես փայլուն վահան:
Միջնադարյան տեքստերում հայելին պատկեր է, այլ աշխարհի խորհրդանիշ։ Հայելին հավերժության խորհրդանիշն է, քանի որ այն պարունակում է այն ամենը, ինչ անցել է, այն ամենը, ինչ հիմա է, այն ամենը, ինչ գալիք է: Միջնադարում կնոջը կարող էին մեղադրել կախարդության մեջ, եթե նրա մոտ նման իր գտնեին։ Հետագայում հայելիները սկսեցին ակտիվորեն օգտագործվել գուշակության համար:
Այնուամենայնիվ հայելում իր արտացոլանքը տեսնելու հնարավորության հայտնվելուն պես մարդիկ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին և վարքագծին: 
Ժամանակակից ինտերիերում հայելին ոչ միայն արտացոլող գործառույթներ ունի, այլ նաև օգտագործվում է տարածության և լույսի զգացողությունը բարձրացնելու համար: Ճիշտ տեղադրված հայելիները ընդլայնում են սենյակի սահմանները դարձնելով այն պայծառ ու հարմարավետ։ Հայելիները նաև լայնորեն օգտագործվում են օպտիկական գործիքներում՝ սպեկտրոֆոտոմետրեր, աստղադիտակներ և այլ օպտիկական գործիքներ:

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեները
Ամենադիտված