Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ոչ մեկին ոչ մի բան չենք տվել․ տալիս ես էն ժամանակ, երբ փաստաթուղթ ես ստորագրում․ Պապոյանը՝ տարածքներ զիջելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը, որին որոշել են նշանակել էկոնոմիկայի նախարար, Mediahub-ի հետ զրույցում խոսելով բոլորին անխտիր հարկելու և տուգանելու պետության քաղաքականությունից, ասաց, որ իրենց համար տուգանքը առաջնային չէ, իրենց համար կարևոր է մարդու կյանքն ու առողջությունը։

Քաղաքացու կյանքն ու առողջությունը կարևորող իշխանության ներկայացուցիչ Պապոյանին հիշեցրինք, որ իրենց իշխանության օրոք հազարավոր մեր քաղաքացիներ զոհվեցին Արցախում, ու պատերազմից հետո էլ շարունակվում են զոհերը, որովհետև իրենց իշխանության համար Հայաստանի սահմանները պահող կյանքն ու առողջությունը, փաստորեն, այնքայն կարևոր չէ, որ այդ զինվորին պահում են անմխիթար պայմաններում, հյուղակներում, որտեղ այդ նույն զինվորները հրդեհի զոհ են դառնում և այլն, մեր սահմաններն այնքան խոցելի են թշնամու համար, որ ամեն օր կարողանում են կրակել ու մարդ սպանել ու այսպես շարունակ:

«Ցավոք սրտի, անկախության պատմության ողջ ընթացքում այսպես կոչված ոչ պատերազմական հատվածներում մենք ունեցել ենք հազարից ավելի զոհեր։ Այսինքն՝ էդ սողացող պատերազմը, որ էդպես անունը դնում ենք «խաղաղության դարաշրջան և այլն», էդ ամեն տարի 70 զոհ էլ ենք ունեցել, 50 զոհ, 30 զոհ, 100 զոհ․․․․ Ցավոք սրտի, դա միշտ է եղել։ Եւ շատ կարևոր մի բան ասեմ. բա որ էսքան խոսում ենք խաղաղության պայմանագրի, բա որ էսքան խոսում ենք խաղաղության անհրաժեշտությունից, դուք էլ էդքան դրա համար մեզ քննադատում ենք, ինչի՞ համար ենք ասում»,-ասաց Պապոյանը։ 

-Մենք ձեզ քննադատում ենք, որ արժանապատիվ պետք է լինի այդ խաղաղությունը, որ անընդհատ չզիջենք ու տեղը ոչինչ չստանանք։

-Մենք դրա համար ենք անում, որ այ էդ զոհերը չլինեն։

-Անընդհատ զիջելով խաղաղության հնարավո՞ր է հասնել։ Անընդհատ զիջենք, անընդհատ խնդրենք, մուրանք խաղաղություն, ասենք՝ էլի կտանք, էլի կզիջենք․․․ 

-Ոչ, չենք զիջում։ Եթե Դուք ճիշտ լինեիք, մենք հիմա զիջած կլինեինք ու խաղաղություն կլիներ։ Մենք հիմա չենք զիջել, խաղաղություն չունենք, որովհետև բանակցում ենք, որ չզիջենք։ 

-Ի՞նչը զիջած կլինեինք կոնկրետ, էլ ի՞նչ է մնացել զիջելու։ 

-Մենք Հայաստանի Հանրապետության կարմիր գծերից ներս գտնվող ոչինչ չենք զիջել։ 

-Հիշեցնեմ, որ Գորիս-Կապան մայրուղին զիջել եք, Սև լճի «էն 30 տոկոսը» զիջել եք, Շուռնուխից ու Որոտանից մի հատված զիջել եք․․․

-Հայաստանի Հանրապետության տարածքը, որը միջազգայնորեն ճանաչված է, որևէ փաստաթղթով մենք ոչինչ չենք զիջել։ Ավելին, «խաղաղության պայմանագիրը» ինչո՞ւ չի կնքվում։ Իսկ կարո՞ղ է էն պատճառով չի կնքվում, որ դեռևս մի շարք գյուղերի տարածքներ կան, որ դեռ օկուպացված է, և Ադրբեջանը պետք է դուրս գա էդ գյուղերի տարածքներից։ 

-Մե՞ր տարածքներից։ 

-Այո։ Հրապարակային խոսել ենք ու բանակցությունների ժամանակ էլ խոսում ենք դրա մասին։ 

-Ալիևը հրապարակային Երևանն էլ է ուզում, և այդ մասին քանիցս հայտարարել է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Գորիս-Կապան մայրուղին երեսուն տարի մերն է եղել, և որևէ մեկը այդ մասով չի վիճարկել։ Բայց ձեր իշխանության օրոք ադրբեջանցիները GPS սարքով եկան ու Գորիս-Կապան մայրուղին սարքեցին Ադրբեջան։ Այսինք՝ դուք զիջեցիք, ընդ որում՝ բանավոր համաձայնությամբ։

-Ես կրկնում եմ, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա քարտեզներով։ Եւ եթե քարտեզներով ինչ-որ բան պատկանում է մեզ, պետք է լինի մերը։

-Այսինքն՝ մենք երեսուն տարի օկուպացրե՞լ էինք Գորիս-Կապան մայրուղին, քարտեզով մե՞րը չէր այդ ճանապարհը։ 

-Պետք է քարտեզով նայենք։ 

-Իսկ ինչո՞ւ տվեցինք, եթե պիտի քարտեզով նայեինք։ Նայեինք, հետո տայինք։ Երևանն էլ, կարող է պարզվի, «քարտեզով մերը չէ»՝ ըստ Ադրբեջանի, ի՞նչ անենք, տա՞նք։ 

-Տեսեք, եթե Դուք էդպիսի քարտեզ գիտեք, որ․․․․ Ես արդեն ասացի, մենք արդեն հիմա մտանք մի դաշտ, որտեղ․․․

-Որտեղ Ձեր դիրքերը թույլ են։

 -Չէ, մեր դիրքերը շատ ուժեղ են, ուղղակի ես չեմ կարող Ձեզ նման ոչ պրոֆեսիոնալ ու էմոցիոնալ գնահատականներ տամ, որովհետև ներկայացնում եմ պետություն։

 -Ես պրոֆեսիոնալ հարցադրում եմ անում՝ Գորիս-Կապան մայրուղին ի՞նչ հիմքով մերը չէր, որ տվեցինք իրենց։ 

-Մենք ոչ մեկին ոչ մի բան չենք տվել․ տալիս ես էն ժամանակ, երբ փաստաթուղթ ես ստորագրում։

-Այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց Ադրբեջանը այդ մայրուղու վրա։

-Շնորհակալություն, ցտեսություն Ձեզ։ 

Վահե Մակարյան

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված