Պուտինը շնորհավորել է Էրդողանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ղեկավարի 70-ամյակի կապակցությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Էրդողանի վարչակազմը։
«Մեր նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է նախագահ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պուտինը շնորհակալություն է հայտնել մեր նախագահին՝ թուրք-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Վերջին անգամ նրանք հեռախոսազրույց են ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ զգալի ուշադրություն է դարձվել իրավիճակին Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում՝ պայմանավորված այս տարածաշրջանում իրավիճակի սրմամբ։