Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չմասնակցել Ադրբեջանում կայանալիք COP29-ին․ հայաստանյան ՀԿ-ների կոչը քաղաքացիական հասարակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակությանը չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»):

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») նախատեսվում է 2024թ-ի նոյեմբերի 11-24-ն անցկացնել Ադրբեջանում։

СОР29-ն անցկացվելու է մի երկրում, որը 2024թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմամբ հեռացվել է ԵԽԽՎ-ից մի շարք պատճառներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջափակման կազմակերպման և ռազմական գործողությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների պատճառով։

Ադրբեջանական վտարանդիների քաղաքացիական կոալիցիան (AZEX)՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (IHR) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS), ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակին և թույլ չտալ երկրի ներկայիս իշխանություններին քաղաքական դիվիդենտներ կորզել երկրում COP-29-ի նման լայնածավալ իրադարձությունից:

Ադրբեջանում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության դեմ ծավալվող ճնշումների ֆոնին ստեղծվում են կեղծ «հանրային» ասոցիացիաներ, օրինակ վերջերս ստեղծված Environment First կոալիցիան, որը առաջ է տանում Ալիևի կառավարության ագրեսիվ և ռազմական օրակարգը: Կոալիցիայի հիմնադիրներից է Ամին Մամեդովը, ով 2022-2023 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման ակտիվ մասնակից։ Շրջափակման արդյունքում շուրջ 120.000 մարդ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից, ջեռուցումից և դեղորայքից։ Կեղծ բնապահպաններին այնուհետև փոխարինել են զինվորականները։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը բռնի տարհանվել են իրենց տներից։ Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց էթնիկ զտման։

Ադրբեջանն ընդլայնում է ածխածնի վրա հիմնված վառելիքի արտադրությունը՝ խոշոր նավթային ընկերությունների և որոշ քաղաքական առաջնորդների աջակցությամբ: Միևնույն ժամանակ, զգալիորեն աճում են կլիմայական ռիսկերը և շրջակա միջավայրի վնասներ։ Ապշերոնի թերակղզու տարածքը աղտոտված է նավթով և նավթամթերքներով, բերիլիումով, կապարով, ուրանով (https://tehranconvention.org/system/files/tcis/caspian_soe_2011_rus.pdf)։ Աղտոտված տարածքը կազմում է 21,3 հազար հեկտար (TASIS 2009):

«Ազեր-Յոդ» ՍՊԸ-ն ռադիոակտիվ յոդ է արտանետում Միլ Մուգանի ոռոգման ջրանցք, որը ջուր է մատակարարում Ադրբեջանի Նեֆթչալի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գըշլագ գյուղերը։ Բնակիչները դժգոհել էին, սակայն կառավարության կողմից վերահսկվող մամուլը հարցազրույց է վերցրել միայն ընկերության աշխատակիցներից։ (https://media.az/society/1067841929/radioaktivnyy-yod-travit-zhiteley-neftchaly-foto/)

2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը, որը նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել էին բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ։ (https://caneecca.org/azerbajdzhan-mestnoe-naselenie-protiv-czianidnogo-ozera/): Որևէ ադրբեջանական կազմակերպություն հանդես չի եկել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։

Անկախ հասարակական կազմակերպությունների և ազատ մամուլի մասնակցությունը COP 29-ին Բաքվում չունի անվտանգության երաշխիքներ, չի կարելի բացառել սադրանքները կամ այդ երկրից բռնի վտարումը, ինչպես դա եղավ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Նիկ Գուգերի հետ Ադրբեջանում 2024թ. նահագահական ընտրությունների ժամանակ, ով կոպիտ և ցուցադրաբար արտաքսվեց Ադրբեջանից՝ չնայած Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդի կարգավիճակին և շվեյցարական դիվանագիտական անձնագրին։

«Մենք մտահոգված ենք կլիմայական ակտիվիստների անվտանգությամբ, ովքեր գնալու են COP29-ին: Մենք գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը շատ սահմանափակ է իր գործունեության մեջ և չի կարող ապահով կերպով պաշտպանել սոցիալական կարևոր հարցեր: Մեր անդամներն արդեն խտրականության են ենթարկվել կլիմայի շուրջ բանակցությունների ժամանակ, ուստի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի անվտանգությանը և քաղաքացիական հասարակության մասշտաբային մասնակցությանը COP29-ին», - նման մտահոգություն է հայտնել միջազգային խոշորագույն CAN EECCA կլիմայական ցանցի համակարգող Օլգա Բոյկոն: (https:// caneecca.org/cop29-proidet -v-azerbaidzhane/)

Մենք՝ ներքոստորագրյալ ՔՀԿ-ներս, հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների՝ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը, քաղաքացիական հասարակության բազմաթիվ հայտարարությունները միջազգային հարթակներում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև մերժելով ադրբեջանական կեղծ էկոլոգիական կազմակերպությունների և կոալիցիաների՝ Ալիևի բռնապետական ռեժիմի ագրեսիվ քաղաքական օրակարգ պարտադրելու մանիպուլյատիվ փորձերը՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը չմասնակցել նավթ արդյունահանող լոբբիի կողմից կազմակերպվող քաղաքական շոուին՝ COP29-ին։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

1. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

2. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

3. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ

4. «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ

5. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

6. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

7. «Հելսինկյան ասոցիացիա» Իրավապաշտպան ՀԿ

8. «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ

9. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ

10. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

11. «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

12. «Հայաստանի անտառներ» ՀԿ

13. «Հայկական բնապահպանական ճակատ» Կամավորական նախաձեռնություն

14. «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

15. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

16. «Փինք» իրավապաշտպան ՀԿ

17. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

18. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

19. «Հաջողակ կին» ՀԿ

20. «Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ

21. «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ

22. «Նոր հորիզոններ» ՀԿ

23. «Կանաչ փոփոխություն» ՀԿ

24. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

25. Գորիսի մամուլի ակումբ

26. Հանրային լրագրության ակումբ

27. «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ

28. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

29. Քիմիական անվտանգության կոալիցիա

30. Իրավունքների զարգացման և պաշտպանության Հիմնադրամ

31. «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված