Մբապեն փետրվարի 27-ին ընթրելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ. La Parisien
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փետրվարի 27-ին ընթրելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն անձամբ է Կիլիանին հրավիրել Ելիսեյան պալատ ընթրիքի՝ կապված Կատարի էմիրի՝ Փարիզ ժամանելու հետ։ Ներկա կլինեն նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և, հնարավոր է, փարիզցիների մի քանի այլ խաղացողներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Աղբյուր ArmSport.am