ՌԴ-ն մարտի 1-ից 6 ամսով կարգելի բենզինի արտահանումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄարտի 1-ից Ռուսաստանը ժամանակավորապես կարգելի բենզինի արտահանումը, ՏԱՍՍ-ին և «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։ ՌԲԿ-ն այսօր գրել է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է արտահանման արգելքը՝ պահանջարկի սեզոնային աճի ֆոնին։
Բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը կտևի վեց ամիս։
Սահմանափակումը չի ազդի Եվրասիական տնտեսական միության երկրների, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։