Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք Հայաստանին և Ադրբեջանին աջակցել խաղաղության օրակարգն ու բանակցություններն առաջ մղելու գործում․ Բունդեսթագի ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը խիստ մտահոգիչ են և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ Գերմանիայում անհնար է պատկերացնել մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումներ, անհնար է պատկերացնել որևէ էթնիկ խմբի բռնի տեղահանում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և դրանից հետո Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին՝ Վինքելմայեր-Բեքերը նշեց, որ Միջազգային քրեական դատարանը պետք է հանգամանորեն քննի աշխարհի տարբեր կողմերում իրականացված պատերազմական բոլոր հանցագործությունները և դրանց վերաբերյալ հանդես գա հստակ գնահատականներով ու վճիռներով, առավել ևս, որ դրա համար ունի կոնկրետ գործիքակազմ։ Ըստ նրա՝ դա վերաբերում է նաև ռազմագերիների վերադարձին, որը կարող է լինել առանցքային կետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու, ինչպես նաև՝ լավ հիմք՝ բանակցությունների արդյունքում դրական հանգրվանի հասնելու համար։

«Ուրախ կլինենք, եթե Գերմանիան նպաստի Հարավային Կովկասում կայունության հաստատմանը, հետևաբար, պատրաստ ենք երկու կողմերին աջակցել խաղաղության օրակարգն ու բանակցություններն առաջ մղելու գործում։ Խաղաղության գործընթացի այս փուլում Գերմանիան պետք է հակամարտող կողմերի միջև հանդես գա որպես ազնիվ գործընկեր և աջակցող կողմ, ինչը բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը։ 

Վինքելմայեր-Բեքերը հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարարը գերմանական պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ հայկական կողմի համար կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացն է՝ հիմնված խորհրդային քարտեզների վրա։

«Հույս ունենք, որ դրանք հիմք կհանդիսանան երկարատև ստատուս-քվոյի համար հետագա համաձայնության շրջանակում։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը գտնվում է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության ուշադրության կենտրոնում։ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն այնպիսի հանգրվանի, երբ ՀՀ-ի միջազգայնորեն հստակեցված ու ճանաչված տարածքն այլևս վիճարկման ենթակա չի լինի և հիմք կհանդիսանա կայուն խաղաղության համար»,- ասաց Վինքելմայեր-Բեքերը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Գերմանիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ՝ բանախոսն ընդգծեց, որ պատժամիջոցներն, ընդհանրապես, ունենում են սահմանափակ հաջողություններ և որ այս փուլում պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին։ 

Վինքելմայեր-Բեքերը տեղեկացրեց, որ գերմանական պատվիրակությունը Երասխում համատեղ շրջայց է կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ։ Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակն է կանխել հնարավոր սահմանային սրացումներն ու փաստահավաք գործունեությամբ օգնել եվրոպացի գործընկերներին։

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված