Ինչպես են իրենց պահում հորոսկոպի տարբեր նշանների սիրահարված տղամարդիկ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԽոյ
Խոյ տղամարդիկ մեծ մասամբ բաց են և ուղղախոս, ուստի եթե նա ձեզ հավանի, ապա հաստտա չի լռի: Մի՛ սպասեք, որ նա պետք է երկար ձեզ սիրահետի և բանաստեղծություններ ձոնի: Դե իհարկե, առաջին ժամադրությանը նա չի զլանա ներկայանալ ծաղկեփնջով և կհրավիրի ձեզ թանկարժեք ռեստորան: Սակայն եթե չլսի դրական պատասխան, ապա առանց երկար մտածելու կշեղվի այլ կնոջ ուղղությամբ:
Ցուլ
Սիրահարվելով Ցուլ տղաարդիկ դառնում են անհամարձակ և անգամ ամաչկոտ: Երկրորդ կեսի որոնումների մոտենում են ամենայն լրջությամբ, ուստի գտնելով փորձում են հնարավորինս լավ տպավորություն գործել: Սիրահարված Ցուլը միշտ լավ և կոկիկ տեսք է ունենում: Հավանած աղջկան դուր գալու համար նա կհանի իր խնայողությունները և նրան թանկարժեք ռեստորան կհրավիրի:
Երկվորյակներ
Երբ Երկվորյակ տղամարդը հավանում է ինչ-որ աղջկա, նա սկսում է ցուցադրել իր տաղանդներն ու գիտելիքները: Նա սկսում է հաճախակի կատակել, ինչով և կարողանում է գրավել աղջկա ուշադրությունը: Շատ հաճախ աղջկան ավելի լավ ճանաչելով՝ Երկվորյակը հիասթափվում է նրանից և գնում նոր մուսա փնտրելու:
Խեցգետին
Սիրահարված Խեցգետին տղամարդն առաջին հայացքից կարող է անհամարձակ թվալ: Դրա պատճառն այն է, որ այս նշանի ներկայացուցիչները սովոր չեն հապճեպ որոշումներ կայացնել: Նրանք գործում են դանդաղ, բայց վստահ: Սկզբում նրանք փորձում են ավելի լավ ճանաչել աղջկան, որպեսզի հասկանան արդյոք նա համապատասխան է իրենց: Համոզվելով դրանում՝ Խեցգետինը կսկսի մեղմորեն շրջապատել նրան ջերմությամբ և սիրով:
Առյուծ
Առյուծ տղամարդն անկասկած կցուցադրի իր հզորությունը, իշխանությունը և հաջողակ լինելը: Նա հաստատ ամաչկոտներից չէ և տպավորություն գործել գիտի: Նա ամիսներով չի սպսելու, որ հավանած աղջիկը նրա հետ ժամադրվելու համաձայնություն տա, նա ինքը կգնա իրենց բակ՝ շքեղ ավտոմեքենայով և մեծ ծաղկեփնջով: Եվ այդ պահին էական չէ, որ ավտոմեքենան գուցե և վարձված է, իսկ ծաղկեփունջն էլ վերջին խնայողություններով է գնված: Առյուծի համար գլխավորը տպավորություն գործելն է, իսկ հետո ինչ լինում է թող լինի:
Կույս
Կույս տղամարդն աղջկան ժամադրության հրավիրելու առաջ կհավաքի նրա մասին հնարավոր ողջ ինֆորմացիան: Նա պետք է համոզվի, որ աղջիկը լավ ընտանիքից է և կիրթ է: Նրա հետաքրքրություններն ու շրջապատը նույնպես կարևոր են, բացի այդ խիստ ցանկալի է, որ նա չունենա վատ սովորություններ և գումարը խնայողաբար օգտագործի: Եթե Կույսը համոզվի, որ աղջիկն այս ամենին տիրապետում է, նա կդառնա շատ հոգատար:
Կշեռք
Կշեռք տղամարդիկ, որպես կանոն, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չունեն: Նրանք ունեն կիրթ պահվածք, զարգացած են: Սիրահարված Կշեռքը կփորձի հնաավորինս շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Նրանք հապճեպ որոշումներ չեն կայացնում, ուստի մի՛ սպասեք, որ նա միանգամից կասի, որ խենթանում է ձեզ համար: Նա մեղմ ակնարկներ կանի իր սիրո մասին:
Կարիճ
Կարիճ տղամարդն իր բնույթով հաղթող է: Նա սովոր է ցանկացած եղանակով իր ուզածին ասնել, ուստի վաղ թե ուշ դուք կդառնաք նրա ‹‹սեփականությունը››: Նա սիրում է գործել, հետևաբար երկար չի սպասի, այլ միանգամից կասի, որ սիրում է ձեզ և մերժում չի ընդունի: Եթե աղջիկն իրեն սառը պահի, ապա Կրիճն այնքան նվերներ կուղղարկի և այնքան կզանգահարի, մինչև նա հանձնվի:
Աղեղնավոր
Աղեղնավոր տղամարդը տիպիկ որսորդ է: Նա հենց սկզբից իր առջև դնում է ամենադժվարհասանելի նպատակը և բոլոր հնարավոր ջանքերը գործի դնում դրան հասնելու համար: Նրանք բնույթով բաց են, ուստի միանգամից է պարզ է դառնում, թե ում են նրանք հավանում: Ընտրյալի ուշադրությանն արժանանալու համար նա պատրաստ է կատարել նրա ամենաքմահաճ ցանկությունները, սակայն փոխադարձության ասնելուց հետո, կարող է միանգամից սառեն նրա հանդեպ:
Այծեղջյուր
Այծեղջյուր տղամարդիկ գնահատում են զսպվածությունն ու կրթվածությունը, և ցանկալի է, որ աղջիկն ունենա անթերի հեղինակություն: Սիրահարվելիս նրանք չեն շտապում դրա մասին հայտնել, քանի որ այդ կարգավիճակը նրանց մոտ ասոցացվում է թուլության հետ: Եթե նա այնուամենայնիվ հաշտվի իր զգացմունքների հետ, ապա դանդաղ բայց վսահ քայլերով կսկսի նվաճել հավանած աղջկան:
Ջրհոս
Ջրհոս տղամարդիկ սիրելիի ընտրության հարցում բավականին յուրահատուկ են: Նրա ընտրյալն ամենայն հավանականությամբ զգալիորեն տարբերվելու է մնացած բոլորից: Եվ նրա սիրտը գրավելը նույնպես արվելու է շատ յուրահատուկ կերպով: Նա չի նվիրի սովարական ծաղկեփունջ և չի տանի ռեստորան, այլ այնպիսի մի օրիգինալ բան կանի, որ աղջիկը հաստատ իրեն ընտրի:
Ձկներ
Ձուկ տղամարդիկ իրենց բնույթով երազկոտ են: Նրանք զգայուն են և ամաչկոտ, ինչ պատճառով հաճախ չեն արտահայտում իրնց զգացմունքները և տառապում են անփոխադարձ սիրուց: Սիրահարվելիս նրանք իրնեց պահում են իսկական ջենտլմենների պես: Սիրելիին նա վերաբերվելու է ինչպես երեխայի՝ հետաքրքրվելու է նրա որպիսությամբ, հոգ է տանելու: