Չինաստանում անօդաչու օդային տաքսին առաջին անգամ միջքաղաքային թռիչք է կատարել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՕրես չինական AutoFlight ընկերությունն առաջին անգամ գործարկել է անօդաչու օդային տաքսի՝ միջքաղաքային երթուղու համար։ Օդային տրանսպորտը 20 րոպեում անցել է 50 կմ, իսկ վերգետնյա տրանսպորտի դեպքում այդ ճանապարհն անցելը կտևեր 3 ժամ։
Prosperity օդային տաքսին Շենժենից մեկնել է Չժուհա՝ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայության ակտիվ վերահսկողության տարածքում, հայտնում է 3dnews.ru կայքը:
Այս քաղաքները բաժանված են գետի լայն դելտայով, և ցամաքով վարելը բավականին երկար շրջանցում է պահանջում: Օդային տաքսին իդեալական է նման տեղանքով ճանապարհորդելու և կղզիների միջև թռչելու համար, որտեղ ընդհանրապես ցամաքային երթուղի չկա: Ստեղծող ընկերությունն ակնկալում է, որ օդային տրանսպորտի նոր տեսակը պահանջարկ կունենա բարդ ռելիեֆով շրջապատված քաղաքներում։
Prosperity-ն կարող է տեղափոխել չորս ուղևոր մինչև 250 կմ հեռավորության վրա՝ առավելագույնը 200 կմ/ժ արագությամբ: AutoFlight-ն ակնկալում է մեքենայի կոմերցիոն թռիչքների թույլտվություն ստանալ 2026 թվականին։