ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայկ Մարտիրոսյանն ամենաբարձր դիրքում է
ՍՊՈՐՏՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակները։ Հայաստանի ութ ներկայացուցիչներ են ընդգրկված ցանկում:
Տղամարդկանց սանդղակում Հայկ Մարտիրոսյանը անհատական վարկանիշով 49-րդն է / 2681 միավոր /, Գաբրիել Սարգսյանը 61-րդն է / 2671 /, Սամվել Տեր-Սահակյանը 91-րդը / 2646 /, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 98-րդը / 2640 /:
Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 51-րդն է / 2396 /, Լիլիթ Մկրտչյանը` 73-րդը / 2378 /, Աննա Սարգսյանը ՝ 75- րդը / 2377/ և Մարիամ Մկրտչյանը՝ 99 –րդը / 2352 / :
Աղբյուր ArmSport.am