Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից․ ՊԵԿ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 % դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։
Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներառյալ։
Վճարումը հնարավոր է կատարել բանկային ծառայության միջոցով՝ պարտադիր նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ Իսկ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիր) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։