Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը։
Հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:09-ին Փազարչիկ շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։