«Ժամանակ». Մարզպետներից ով հրաժեշտ կտա պաշտոնին եւ ինչու. Ծառուկյանի փեսան մնում է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է: Աշոտ Ղահրամանյանը ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ Մապի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գեւորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո:
Աշոտ Ղահրամանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, իրեն ոչ ոք ոչ մի բան չի ասել: Անդրադառնալով ընտրություններին արձանագրած ցուցանիշներին եւ այդ հիմքի վրա իր ազատմանը, մարզպետը նշեց, որ արվել է առավելագույնը: Մեծամասնության քվեն ստացել են, դրանից լավ արդյունք չէր կարող լինել:
Մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Գեղարքունիքի մարզպետը՝ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա գնում է ԱԺ՝ զբաղվելու պատգամավորական աշխատանքով: Մնացած մարզպետերը, այդ թվում եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մնալու են իրենց տեղերում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում