Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ տարաձայնություններ են առաջացել Փաշինյանի և Մարուքյանի միջև․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Չնայած Մարուքյանն իր ազատման վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ պատճառը «վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իրենց տեսլականների տարբերություններն» են, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե խոսքն ինչ տարաձայնությունների մասին է։ «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունն արտաքին քաղաքական ճակատում»,- նշել է Մարուքյանը՝ քաղաքական դաշտում եւ մամուլում այս պատասխանով տեղ բացելով իր ազատման պատճառների տարբեր վարկածների համար։

Տպավորություն է, թե գերակշռող կարծիքներն այն մասին են, որ Մարուքյանի` պաշտոնից հեռանալու որոշումը պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությամբ: Խոսքը Ռուսաստանին մերժելու, Արեւմուտքի գիրկը նետվելու մասին է, որը  միանշանակ չի ընկալվում անգամ Փաշինյանի թիմակիցների ու աջակիցների, այդ թվում՝ իբր Էդմոն Մարուքյանի կողմից, ով, ըստ վարկածն առաջ քաշողների, լինելով ռուսական ազդեցության գործիչ, հայ-ռուսական հարաբերություններն այլեւս բաց առճակատման փուլ մտցրած Նիկոլ Փաշինյանի հետ որոշել է խզել համագործակցությունը։ Ոմանք հեռուն գնացող կանխատեսումներ էին անում, որ առաջիկայում իշխանական կաբինետի այլ ռուսամետներ էլ կլքեն թիմը, դիցուք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նկատենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ հակառուսական քաղաքականություն է վարում, եւ եթե դա լիներ Մարուքյանի հեռանալու իրական պատճառը, ապա պետք է ավելի շուտ հեռանար կամ, ընդհանրապես՝ պաշտոն չստանձներ արեւմտամետների կառավարությունում։

Ավելին, ԼՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտում առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ կուսակցական կանոնադրության մեջ դեռ 2015-ին ուղենշել է իր մոտեցումը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ։ 

Բացի այդ, մինչեւ անցած տարվա դեկտեմբերը Մարուքյանն իր որեւէ հարցազրույցում անգամ չի ակնարկել իշխանական գծին իր անհամաձայնության մասին` ո՛չ Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության եւ ո՛չ էլ մյուս հարցերում, եթե չասենք հակառակը` երբեմն այնպիսի նիկոլական հայտարարություններ է արել, որ արժանացել է հանրային պարսավանքի, օրինակ, 2022-ին Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջի մասին խոսելիս հայտարարել էր, որ դա արկածախնդրություն է, եւ որ մենք պետք է հասկանանք, որ ստեղծված իրավիճակում «Արցախի մասով կարմիր գիծը քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար»։

Երեկ մեր իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ դեկտեմբերից հետո Մարուքյանը հարցազրույցներ ընդհանրապես չի տվել, միայն կարճ գրառումներ է արել սոցհարթակներում, դրանք էլ հիմնականում վերաբերել են խաղաղության գործընթացին, Ադրբեջանի նախագահի գործողություններին եւ ակնհայտորեն քննադատության տարրեր են պարունակում միջազգային դերակատարների հասցեին։ Դիցուք, Ադրբեջանում նախագահական ընտրություններին, մասնավորապես Ալիեւի՝ Ստեփանակերտում քվեարկելու փաստին անդրադառնալով, Մարուքյանը միջազգային հանրությանը նախատել է․ «Սկզբում միջազգային հանրությունը լուռ հետեւել է խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա՝ ավելի քան 100 հազար մարդու էթնիկ զտմանը, ապա Ադրբեջանի խնդրանքով սկսել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ քաղաքն անվանել Խանքենդի։ Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։

Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ հիմա նրանք պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունն էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար»։ 

Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի վարած քաղաքական կուրսի հետ Մարուքյանի անհամաձայնություններն առաջացել են Արցախի անկումին հաջորդած ամիսներին։ Խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Էդմոն Մարուքյանը, թերեւս, հավատալով փաշինյանական թեզին՝ «Արցախը տանք, որ  լավ ապրենք», հույս է ունեցել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո միջազգային երաշխիքները կգործեն, արցախցիների անվտանգության եւ իրավունքների հարցը կլուծվի, սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ Արցախի կորստից հետո անգամ Փաշինյանը չի վերանայել իր քաղաքականությունը, եւ դրա հետեւանքն այն է, որ վերջին ամիսներին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այլ ընթացք են ստացել, Արեւմուտքը չի կատարել իր խոստումները, ոչ միայն Արցախը չպահեցինք, այլեւ սակարկման սեղանին Հայաստանն է, Արեւմուտքի թողտվությամբ Ալիեւը նոր պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին՝ Սահմանադրություն փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու եւ այլնի մասին, ու դրանց հակադրվելու փորձ չի արվում։

Վարկածներից մեկով էլ՝ Մարուքյանի հրաժարականը պայմանավորված է առաջիկա քաղաքական զարգացումներով՝ կլինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ, ըստ այդմ՝ Փաշինյան-Մարուքյան զույգը փորձում է «ֆեյք հակասություններ» ձեւավորել, որ հաջորդ ընտրություններին Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» կարողանա դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ խորհրդարան մտնել: Պարզ ասած` Փաշինյանը կառավարվող եւ կանխատեսելի ընդդիմություն է ձեւավորում։ Մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ ո՛չ Մարուքյանից, ո՛չ  ԼՀԿ որեւէ անդամից, նրանք համառորեն չպատասխանեցին մեր զանգերին։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2022-ի մարտին։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել էր ձայների 1.22%-ը՝ չհաղթահարելով անցողիկ շեմը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան
Ամենադիտված