Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները Եգիպտոսում կքննարկեն Գազայում հրադադարի հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները մարտի 2-ին մեկնելու են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ ոչ պաշտոնապես քննարկելու Գազայի հատվածում հրադադարի հաստատման և գերիների փոխանակման հարցը:
Աjդ մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը վկայակոչելով իսրայելական «Կան» հեռուստաալիքը:
Նշվում է, որ Իսրայելի պատվիրակությունը Եգիպտոսի իշխանություններին ներկայացնելու է պաղեստինցի այն բանտարկյալների անունները, որոնց մտադիր չէ ազատ արձակել։ Միաժամանակ, ներկայացվելու է իսրայելցի գերիների անվանացանկը, որոնց պետք է ազատ արձակի Պաղեստինի դիմադրության շարժումը: Այդ տեղեկությունն, ըստ ԻՌՆԱ-ի, հաստատել է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը: