Բավրայի անցակետում Վրաստանի կողմից 2006 թվականից հետախուզվող քաղաքացի է հայտնաբերվել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՆԳՆ ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 40-ամյա Վազգեն Չ.-ն: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Նա 2006 թ. սեպտեմբերի 7-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անձի առևանգման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: