Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հետևանքներ կունենա ՀՀ տնտեսության համար՝ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի վերանայումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ տված հարցազրույցի ընթացքում անուղղակի մեսիջ հղեց հայկական կողմին, որ ՀԱՊԿ–ում չմնալն ու, առհասարակ, ՌԴ–ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա: Ակնհայտ է, որ այդ հետևանքները առաջին հերթին վերաբերվելու են տնտեսական կապերի վերանայմանը․ այստեղ ՌԴ-ն ազդեցության բավական լուրջ լծակներ ունի: Դիտարկենք, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ՀՀ տնտեսության համար ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը:

Ըստ փորձագետների գնահատականի՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարին կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, ինչը կատաստրոֆիկ ազդեցություն կունենա երկրի վրա: Եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում:

Հաջորդ ռիսկը: Չպետք է մոռանալ, որ ՀՀ սեփականության 70 տոկոսի շրջակայքում, նույնիսկ մի փոքր ավել գտնվում է Ռուսաստանի տիրապետության, տնօրինման եւ օգտագործման տակ։ Դա ե՛ւ միջուկային վառելիքն է, ե՛ւ հիդրոկայաններն են, ե՛ւ գազամուղն է, որը, կապերը խզելու պայմաններում, կոնտր պայմաններ կարող են առաջացնել, որի պատճառով միայն գազի բաղադրիչով՝ Հայաստանի արձանագրած 13 տոկոս տնտեսական աճն ի չիք կարող է դառնալ։ 

Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Հայաստանից արտահանումների մեծ մասը գնում է Ռուսաստան։ Արտահանվող ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, բալի, կեռասի, դեղձի, սալորի գրեթե ամբողջ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան։ Այդ երկիր է արտահանվում նաև պանրի և կաթնաշոռի, ջրերի և սպիրտային ըմպելիքների գերակշիռ մասը։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ավտոմատ տեղափոխվել մեկ այլ տնտեսական տարածք։  ՀՀ-ում արտադրվող արտադրանքն ու ապրանքները միջազգային առևտրում մրցունակ չեն, և ՀՀ ընկերությունները դիտարկվում են միայն հումքի մատակարարներ: Եվրամիության երկրների շուկաների սպասարկումն ավելի բարդ և աշխատատար է, քանի որ նրանցում առկա է սուր մրցակցություն, գործարար միջավայրի սուբյեկտներն ավելի փորձառու և ֆինանսապես ապահովված են, քան ԵԱՏՄ երկրների արտադրողները: Եվրամիությունում ապրանքների որակին և հատկություններին ներկայացվող պահանջներն առավել խիստ են, որը մի կողմից պայմանավորված է շուկայի պետական կարգավորման ու ապրանքների սերտիֆիկացման ավելի կատարյալ մեխանիզմների առկայությամբ, մյուս կողմից` եվրոպացի սպառողների համեմատաբար բարձր վճարունակությամբ: Սրա հետ մեկտեղ պետք է նշենք, որ  ԵԱՏՄ-ից բացի ոչ մի երկիր կամ տնտեսական միավոր մինչ այժմ Հայաստանին չի առաջարկել որևէ տնտեսական կամ մաքսային արտոնություն, որը կարող է դիտարկվել որպես Միությանն անդամակցության այլընտրանք։

 Ներմուծման մեջ ՌԴ-ն ունի մեծ տեսակարար կշիռ՝ դարձյալ կեսից ավելի, և դրա մեջ՝ նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսներն են, որոնցից, փաստացի,  մենք կախված ենք: Հայաստան ներմուծվող նավթամթերքի 77 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ Հայկական ատոմակայանն ունի VVER-440 ռեակտոր և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում։ Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետ կապված ՀԱԷԿ-ից միջուկային վառելիքի և միջուկային ռեակտորի հովացուցիչ նյութերի ներկայիս գները կվերանայվեն (կբարձրանան), ինչը իր հերթին կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը։

Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է գրեթե ամեն տեսակի ապրանք։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) արտաքին առևտուրի վիճակագրությանՌուսաստանից ներմուծվող ամենաբարձր արժեք ունեցող ապրանքները հետևյալն են՝ բնական և հեղուկ գազ (404 մլն դոլար), նավթ և նավթամթերք (270 մլն), անմշակ ալյումին (73 մլն), ոսկի (71 մլն), ցորեն (62 մլն), արևածաղկի ձեթ (36 մլն), մարդատար ավտոմեքենա (34 մլն), շոկոլադ և կակաո պարունակող սնունդ (30 մլն), դեղամիջոցներ (29 մլն), բջջային հեռախոսներ (26 մլն), մարգարին (23 մլն) և երկաթուղային վագոններ (20,5 մլն)։ Նավթը և գազը (674 մլն) կազմում են Ռուսաստանից ներկրվող ապրանքների շուրջ 38 տոկոսը, իսկ ալյումինն ու ոսկին (144 մլն)՝ մոտ 8 տոկոսը։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Ռուսաստանից կախվածությունը հսկայական է։ Հայաստան ներմուծվող ցորենը և արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է գալիս։ Ներմուծված գազի և նավթամթերքի (այդ թվում բենզինի) համապատասխանաբար 88 և 73 տոկոսը բերվում է Ռուսաստանից։ Այդ երկրից է ներմուծվում նաև մարգարինի 80 տոկոսը, շաքարի 38 տոկոսը և դեղամիջոցների 21 տոկոսը։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը զրկվելու է բնական գազի ընդհանուր շուկայի մաս կազմելու հնարավորությունից:  Ռուսաստանը Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարն է, և Ռուսաստանից գազի արտահանումը՝ մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, ամբողջությամբ բավարարում է Հայաստանի կարիքները, ընդ որում մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով: Ավելորդ է նշել, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանը, եթե ՌԴ և ԵԱՏՄ հետ տնտեսական կապերը խզելու դեպքում փոփոխվի գազի գինը: Հասկանալի է, որ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:

Իրավիճակի անհաջող զարգացման դեպքում արձանագրվելու է ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիների արտահոսքի և ներհոսքի էական դադարում, ինչը կուղեկցվի նաև դրամական փոխանցումների նվազմամբ: Չմոռանաք, որ արտագնա աշխատանքի հիմնական ուղղղությունը Հայաստանի համար ևս շարունակում է մնալ Ռուսաստանը, և այս պահին այդ դրամական փոխանցումների հիմնական մասը՝ 70 տոկոս և ավելի, ստացվում է հենց այնտեղից:

Ինչպես տեսնում ենք՝ փաստերը վկայում են այն մասին, որ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը կարող է կատաստրոֆիկ իրավիճակ ստեղծել ՀՀ տնտեսության համար,  պարենային և էներգետիկ անվտանգության սպառնալիքներ առաջացնել, հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցման և լրջորեն հարվածել քաղաքացիների գրպանին՝ շղթայական թանկացումների տեսքով...

Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ամենադիտված