Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք նման բաժանմունք չենք ունեցել». ինչու՞ է Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռևս 2021 թվականին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքն անվանակոչվել էր 44-օրյա պատերազմի հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում երեկ հայտնել էր, որ Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից.

«Երեկ Հովհաննիսյանն ու կինը լրիվ այլ գործով գնացել են 8-րդ հիվանդանոց, որի մի ամբողջ բաժանմունքն անվանակոչված էր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: Պատահաբար նկատել են, որ ցուցանակը բացակայում է: Հարցին, թե ուր է ցուցանակը, ոմն աշխատակից պատասխանել է, որ իրենք նման բաժանմունք չեն ունեցել, չգիտեն՝ ուր է ցուցանակը, ոչ մի մեկնաբանություն չեն տվել»,- 1or.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի բարեկամ, 44-օրյա պատերազմի հերոս մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը:

Հարցին, թե արդյոք փորձե՞լ են որևէ այլ մեկնաբանություն ստանալ կատարվածի վերաբերյալ, Ալավերդյանը պատասխանեց.

«Ի՞նչ իմաստ ունի: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին վարկաբեկել, որևէ մեկի հետ վիճաբանել: Մենք կոնկրետ արձանագրել ենք փաստը, որը տեսել ենք մեր աչքով: Թող գնահատականը հասարակությունը տա»:

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ընդունարանից մեզ հայտնեցին, որ այս պահին ցուցանակը փակցված է.

«ԲԿ-ում կառուցվածքային փոփոխություն է կատարվել, պլաստիկ վերականգնողական բաժանմունքը տեղափոխվել է ուրիշ հարկ, հետո ցուցանակը նորից փակցվել է»:

Մեր դիտարկմանը, թե հիվանդանոցում Հովհաննիսյանի ծնողներին ասել են,  «որ իրենք նման բաժանմունք չեն ունեցել», ԲԿ-ից պատասխանեցին.

«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ցուցանակը փակցված է պլաստիկ վերականգնողական բաժանմունքում»:

Արարատ Ալավերդյանը պնդում է՝ երեկվա երեկոյի դրությամբ ցուցանակը փակցված չի եղել.

«Հավանաբար ցուցանակը վաղ առավոտյան են նորից փակցրել՝ խոսակցություններից խուսափելու համար»:

 

Ելենա Մաթևոսյան

Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ» Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
Ամենադիտված