Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա, հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին։

Այդ ընթացքում գիտակցությունը թուլացնում է կառավարումը վարքագծի վրա, և գրիչը սկսում է ղեկավարվել ենթագիտակցության կողմից։

Եվ այսպես, եկեք տեսնենք՝ ի՞նչ են նշանակում այն նկարները, որ մենք մեքենայորեն երբեմն խզմզում ենք թղթի վրա։


Մարդկային ֆիգուրաներ

Եթե դրանք փոքրիկ մարդուկներ են, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք անօգնական եք Ձեզ զգում կամ փորձում եք խուսափել ինչ-ինչ պարտականություններից։ Երբ Դուք պատկերում եք մարդուկին սխեմատիկորեն («կետ, կետ, ստորակետ, քիթ, բերան, կլոր շրջան…»), Ձեր էմոցիոնալ վիճակն անկայուն է։ Դուք ցանկանում եք փակվել և ոչ մեկին մոտ չթողել։


Սեփական ստորագրություններ

Այսպիսի մեքենայորեն նկարված պատկերները բնորոշ են սնապարծ և եսակենտրոն մարդկանց։ Խոսակցության ընթացքում կամ մտորումների ժամանակ մեքենայորեն արված սեփական ստորագրություների առատությունը խոսում է այն մասին, որ մարդը չափազանց շատ է կենտրոնացած սեփական անձի վրա։


Քառակուսիներ, շեղանկյուններ և երկրաչափական այլ մարմիններ

Ձեզ մոտ հստակ նպատակներ և համոզմունքներ են։ Դուք գրեթե երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը, համառ եք և աննկուն։ Սովորաբար Դուք չափազանց ուշադիր և զգույշ եք, այնպես որ փորձեք իրերին ավելի պարզ նայել։


Շրջաններ և օղակներ

Իրար մեջ կամ իրար կողք-կողքի արված շրջանները խոսում են միանալու, մասնակցելու ձգտման մասին։ «Ես միայնակ եմ, ես ինձ զգում եմ արտաքին աշխարհից կտրված»՝ ազդանշում են այս սիմվոլները։ Երբ մենք թղթին նկարում ենք օղակներ, ենթագիտակցորեն ակնարկում ենք մեզ, որ մենք ընկերական մասնակցության և ուշադրության կարիք ունենք։


Կենդանիներ

Ձեր այսօրվա էմոցիաները կարող են ուղիղ կապ ունենալ այն կենդանու հետ, որը «բնակություն է հաստատել» թղթի վրա։ Եթե դա վագր է կամ գայլ, Ձեր մեջ թաքնված է ագրեսիա, աղվես՝ որոշել եք ինչ-որ տեղ խորամանկության դիմել, նապաստակ կամ սկյուռ՝ դուք հոգատարության կամ պաշտպանության կարիք ունեք, առյուծ՝ զգում եք Ձեր առավելությունը մնացածի հանդեպ։ Եթե Դուք անընդհատ պատկերում եք նույն կենդանուն, թռչուն կամ բզեզ, ապա, ամենայն հավանականությամբ, համեմատում եք Ձեզ հետ, վերագրում եք Ձեզ նրանց վարքագծերը։


Սպիրալներ, գնդեր կամ ալիքաձև գծեր


Ուրիշի խնդիրները քիչ կամ ընդհանրապես Ձեզ չեն հետաքրքրում։ Հնարավոր է, նույնիսկ, Դուք թույլ էմոցիոնալ ճգնաժամ եք ապրում, անընդհատ պտույտ եք գործում Ձեր՝ ոչ միանշանակ ապրումներով։ Հիմա անհրաժեշտ է հետևել Ձեր վարքին, որպեսզի չտաքանաք և բարկությունը շրջապատի վրա չթափեք։

Սլաքներ

Դա վեկտոր է, որոնցով ուղղորդվում եք կյանքում։ Սլաքն ուղղված է դեպի վեր՝ ուղղությունը դեպի այլ մարդիկ են, ներքև՝ դեպի Ձեզ, ձախ՝ նայում եք դեպի անցյալը, աջ՝ Ձեր հույսն ապագայի վրա է։


Աստղեր

Դուք ուզում եք գտնվել ուշադրության կենտրոնում, Ձեզ համար կարևոր է միշտ լինել վառ և նկատելի։ Բայց եթե Ձեր աստղը չափից շատ ճառագայթներ ունի կամ դրանք պատկերում եք առանձին բուն աստղից, դա կարող է վկայել դեպրեսիոն ապրումների մասին։


Ծաղիկներ, արև, ամպեր

Կենսուրախ ծաղիկներն ու արևը ճշմարիտ նշաններ են այն բանի, որ Դուք գոհ եք՝ ինչպես է ընթանում հեռախոսազրույցը կամ զրույցը։ Ամենայն հավանականությամբ, լսելով զրուցակցին՝ Դուք արդեն երազում և երևակայում եք ինչ-որ հաճելի բանի մասին։ Այդպիսի նկարներն ակնհայտ բացահայտում են Ձեր դրական տրամադրությունը

Խաչեր

Հնարավոր է՝ Ձեզ անհանգստացնում է մեղքի զգացողությունը հարազատ մարդու առջև կամ տանջում է ինչ-որ խնդիր, որի համար Դուք Ձեզ պատասխանատու եք զգում։


Տնակներ և արկղեր

Սիմետրիկ ձևերը ցույց են տալիս Ձեր սերը կարգ ու կանոնի հանդեպ, նախագծելու և հաշվակելու հակումները։ Ահա թե ինչ է ասում շրջապատող մարդկանց Ձեր նկարը. «Ինձ հեշտ չէ շփոթեցնել, ես հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում, ես հստակ նպատակներ ունեմ և ես պատրաստվում եմ ամուր կառչել իմ կարծիքից»։


Շախմատային դաշտեր

Ամենայն հավանականությամբ, Դուք հայտնվել եք չափազանց անդուր, ծայրահեղ դժվար իրավիճակում։ Եթե այդպիսի պատկերները հաճախ են ի հայտ գալիս, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք տառապում եք թաքնված բարդույթներից, որոնք կապված են ինչ-որ իրավիճակին լուծում տալու անհնարինության հետ, կամ գտնվում եք սեփական եսի փնտրտուքների մեջ։

Մեղվաբջիջներ

Դուք ձգտում եք հանգստության, հարմոնիայի, ուզում եք կարգավորել Ձեր կյանքը։ Նաև, հնարավոր է, Դուք մտածում եք ընտանիք կազմելու մասին։

Աղբյուր՝ Blognews.am

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»
Ամենադիտված