Միշել Օբաման հերքել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, չի առաջադրի իր թեկնածությունը 2024 թվականին նախագահական ընտրություններում, չնայած այս թեմայով բազմաթիվ շշուկներին, հայտնել են նրա գրասենյակից։
Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ լիովին աջակցում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի նախընտրական արշավին: Սակայն անպատասխան էր մնում Օբամայի կնոջը վերաբերող հարցը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Դեմոկրատական կուսակցության շրջանակում ոչ հրապարակայնորեն քննարկվում էր նախընտրական արշավում Բայդենին Միշել Օբամայով փոխարինելու հնարավորությունը:
Միշել Օբամայի գրասենյակը NBC News-ին տրամադրած հայտարարության մեջ նշել է, որ նախկին առաջին տիկինը նման ծրագրեր չունի։
«Ինչպես նախկին առաջին տիկին Միշել Օբաման մի քանի անգամ ասել է վերջին տարիներին, նա չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Տիկին Օբաման աջակցում է նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի քարոզարշավին», - ասվում է Օբամայի գրասենյակի հայտարարությունում: