ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ փակ հանդիպում է ունեցել. ի՞նչ են քննարկել․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպման:
Նկատենք, որ իշխանական թեւն արդեն անթաքույց եվրոպամետ արտաքին քաղաքական ուղղությունն է բռնել, ավելին՝ իշխանությունները ԱԺ նախագահի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ. մնում է ԵՄ-ն ընդունի մեզ:
Ահա այսօր ՔՊ-ական պատգամավորները Արմեն Գրիգորյանի հետ սրա վերաբերյալ հարցեր են քննարկելու:
Գաղտնիք չէ, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության ամենաարեւմտամետ գործիչներից է, որը մշտապես կտրուկ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն առաջիկայում պատրաստվում են ԱԺ կանչել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: